Рубрика: Uncategorized

Յոհան Սեբաստիան Բախ — XIII

Բախը ծնվել է 1685 թվականին Այզենախում, մեծ երաժշտական ընտանիքում: Նրա հայրը՝ Յոհան Սեբաստիան Բախ քաղաքի երաժիշտների ռեժիսորն էր, իսկ նրա բոլոր հորեղբայրները պրոֆեսիոնալ երաժիշտներ էին: Հավանաբար Բախի հայրն է նրան ջութակ և կլավեսին նվագել սովորեցրել, իսկ նրա եղբայր Յոհան Քրիստոֆ Բախը ուսուցանել է նրան կլավիկորդ նվագել և նրա համար բացահայտել է ժամանակակից երաժշտությունը: Ամենայն հավանականությամբ Բախն իր սեփական նախաձեռնությամբ երկու տարի հաճախել է Սբ. Միքայելի դպրոցը Լյունեբուրգում: Ավարտելուց հետո նա զբաղեցրել է մի շարք երաժշտական պաշտոններ Գերմանիայում: Նա ծառայել է Լեոպոլդ արքայազնին որպես կապելմայստեր և Լայպցիգում որպես «Thomaskantor», զբաղեցրել է դիրիժորի պաշտոնը հիմնական լութերական եկեղեցիներում և սովորել է Լայպցիգի Սբ. Թոմաս դպրոցում: 1736 թվականին Ավգուստ III արքայի կողմից նրան շնորհվել է «Արքայական պալատի կոմպոզիտոր» տիտղոսը: 1749 թվականին վատթարանում են Բախի առողջությունն ու տեսողությունը և նա մահանում է 1750 թվականին, հուլիսի 28-ին:

Оставьте комментарий