Рубрика: Պատմություն 9

Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը։ Աստիճանաբար Արցախյան հիմնախնդիրը միջազգայնացվում էր։Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև։ Հիմնախնդրի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում։ 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպումը (ԵԱՀԿ)։ ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ։ ԵԱՀԿ-ն կոչ էր անում միջազգային հեղինակավոր կառույցներին շտապ միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի վայրագությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի տանջահար ժողովրդին առարկայական օգնություն ցուցաբերելու նպատակով։ ԵԱՀԿ-ն առաջին անգամ դարձավ միջազգային առճակատման լուծման միջնորդը։ Հենց ԵԱՀԿ ձևաչափով ստեղծվեց Արցախյան հիմնահարցի լուծման հիմնական կառույցը ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանխագահությամբ։ Թե՛ ՀՀ-ն և թե՛ ԼՂՀ-ն կողմ են հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը և պատմական արդարության վերականգմանը, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի վերաբերյալ։ Առ այսօր ուղիներ են որոնվում Արցախյան հիմնախնդրի լուծման համար։

Рубрика: Պատմություն 9

Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը։ Դրան ի պատասխան ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, ընդունեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, օգտվելով ինքնորոշման սահմանադրական իրավունքից, անցկացրեց հանրաքվե և ձայնատվությամբ հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, մասնակիցների 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։ Անկախության հռչակումից հետո սկսվեց ԼՂՀ իշխանության մարմինների ձևավորումը։ Բարձրագույն օրենսդիր մարմինը ԼՂՀ գերագույն խոհուրդն էր (հետո ՝ Ազգային ժողով)։ 1992թ. հունվարի 8-ին Ղարաբաղի Գերագուրն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Բարձրագույն գործադիր մարմինը ԼՂՀ նախարարների խորհուրդն էր (հետագայում ՝ կառավարություն)։ ԼՂՀ առաջին վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։ ՀՀ օրինակով ձևավորվեց ԼՂհ դատական համակարգը։ Ինքնապաշտպանական մարտերում սկսեց կազմավորվել ԼՂՀ հաղթական բանակը։ 1994թ. դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց հանրապետության նախագահ։ 1992թ. ընդունվեց ԼՂՀ պետական զինանշանը և դրոշը։ Դրոշն ուղղանկյունաձև է ՝ հորիզոնական կարմիր, կապույտ և նարնջագույն շերտերով։ Դրոշի աջ կողմի երկու ծայրերից սկսվում են սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշեր, որոնք միանում են դրոշի մեկ երրորդ ճատվածում։ ԼՂՀ հռչակումը, պետական իշխանության ձևավորումը նպաստավոր պայմաններ ստեղծեցին Արցախյան շարժման հետագա հաջողությունների և պատերազմական գործողություններին վերջ տալու։ 1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը։ 1992թ. հունվարին Կրկժանի ազատագրումը ադրբենջացիների ռազմական հենակետներից մեկն էր։ Փետրվարի վերջին վերացվեց նաև Խոջալուի ռազմական խմբավորումը։ Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը։ Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից։ Մայրաքաղաքը կատվածահար վիճակում էր։ Բնակչությունը հիմնականում գտնվում էր ապաստարաններում։ Մշակվեց Շուշիի ազատագրման խիստ ֆջգաղտնի ծրագիրը, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»։ 1992թ. մայիսի 9-ին Արցախի ազատամարտիկները, Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարությամբ ազատագրեցին Շուշին։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը 1992թ. մայիսի 18-ին ազատագրեցին Լաչինը։ Ագրեսորը ՝ Ադրբեջանը, չհաշտվեց պարտության հետ և 1992թ. ամռանը օտարերկրյա վարձկանների օգնությամբ հարձակվեց ԼՂՀ հյուսիսային շրջանների վրա։ 1993թ. գարնանը Արցախի ինքնապաշտպանական ուժերն սկսեցին ազատագրել ադրբեջանցիների կողմից բռնազավթված հայկական տարածքները։ Ազատագրվեց Մարտակերտի շրջանի զգալի մասը։ Պաշտպանական նպատակ էր հետապնդում ԼՂՀ ինքնապաշտպանակամ ուժերի կողմից Քելբաջարի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Ազդամի շրջանների ազատագրումը։ Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ։

Рубрика: Գրականություն 9

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

Առաջադրանքներ

• Ո՞րն է հեղինակի ասելիքը, ի՞նչ  կավելացնես:
Եթե հույս չի մնացել ապրելու, պետք է վայելել վերջին րոպեները քո կյանքի։

• Պատմի՛ր՝ ինչ է հուսահատությունը։
Հուսահատություն ֊ հույսը հատել, հույսը կորցնել։ Երբ մարդ էլ չի գտնում հնարք թե ինչպես դուրս գալ որևէ իրավիճակից, նա կորցնում է իր հույսը։ Չիմանալով թե ինչ անել նա հուսահատվում է։

Рубрика: Մասնագիտության կողմնորոշման նախագիծ

Մարդ — գեղարվեստական կերպար

Գեղարվեստական կերպար — գրական-գեղարվեստական երկի մեջ հանդես եկող անձնավորություն, որն ունի բնավորության և վարքագծի որոշակի հատկանիշներ։ Գեղարվեստական կերպարի ստեղծումը արվեստագետի կարևորագույն խնդիրն է։ Կերպարը պատկերի հիմնական տեսակն է։

Ինձ համապատասխանում է այդ ոլորտը, քանի որ իսկապես ես գեղարվեստական կերպար եմ։ Զբաղվում եմ նկարչությամբ, ասեղնագործությամբ և այլն:

Рубрика: Why I want to go to Space Camp

• քանի՞  միլիոն  օրգանական  նյութ  է  հայտնի  մարդկությանը
Մարդկությանը հայտնի է մոտավորապես 30 միլիոն նյութ։

• որո՞նք  են  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները
Իզոմերիա, Հոմոլոգիա

Առաջին պատճառ` ածխածնի ատոմի կառուցվածք, որոնք կազմում են շղթա

Իզոմերիա երևույթ ֊ երբ նույթերը ունեն նույն բանաձևը, բայց տարբեր կառուցվածք

Հոմոլոգիա երևույթը ունեն ընդհանուր բանաձև, տարբերվում են CH — ի պարունակությամբ։

• ինչպիսի՞  քիմիական  կապ  է  առկա  օրգանական  նյութերի մոլեկուլներում  
Կովալտային, մետաղական և իոնային։

• որո՞նք  են  կենսական  տարրերը, ինչու՞  են  են  այդպես  անվանում
(C, H, O, N, P, S)
Կենսական տարրեր առաջացնում են բարդ օրգանական նյութեր(սպիտակուցներ ճարպեր, սախառոզ, ածխաջրեր, նուկլեինաթթնուներ), որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։

• ինչպիսի՞ օրգանական  նյութեր են  առաջացնում  կենսական  տարրերը

• ի՞նչ  նյութեր  են  պարունակվում  մարդու  կողմից  ընդունած  սննդամթերքը (անօրգանական  և  օրգանական), բերեք օրինակներ

Մեր սնունդը պարունակում է ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հանքային աղեր և ջուր։ Այս բոլոր նյութերն անհրաժեշտ են մեր սնուցման համար։ Ձու, կաթ, մածուն և այլն:

• ի՞նչ  է  ֆոտոսինթեզը՝ լուսասինթեզը, ինչպիսի՞  նյութեր  են  ստացվում  բույսերում լուսասինթեզի  հետրանքով (անօրգանական  և  օրգանական)

Ֆոտոսինթեզ կամ լուսասինթեզ ածխաթթու գազից, ջրից և անօրգանական նյութերից լույսի ազդեցության տակ օրգանական նյութեր են առաջանում և թթվածին։
Լուսասինթեզ ֊ 6CO²+ 6H²O —> քլորոֆիլ +արևային էներգիայի
—> C⁶H¹²O⁶ + 6O|

• որո՞նք  են  ածխաջրածինների  բնական  աղբյուրները
Ածուխ, բնական գազ և նավթ

• ինչու՞  է  նավթը  համարվում  <<սև  ոսկի>> 
Նավթը հումք է հանդիսանում քանի որ առանց դրա ոչ ոք չի կարող գոյություն ունենալ: Նավթից ստանում են միլիոնավոր տարբեր նյութեր (կաուչուտ, ներկանյութեր, դեղանյութեր, արհեստական կաշի, արհեստական թելեր և այլն)

• ինչպիսի՞  նյութեր  են  պոլիմերները, օրինակներ:
Պոլիմերներ, բարձրամոլեկուլային նյութեր են որոնք առաջանում են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից որոնք կոչվում են <<Մոնոմեր>>։ ունեցող քիմիական միացություններ, որոնց մոլեկուլները՝ մակրոմոլեկուլները, բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային (տարրական) օղակներից։
Օրինակ`
ապակի և սիլիկոն։

Рубрика: Աշխարհագրություն 9, Uncategorized

Առանց աղբի Արատես

Մենք ճամփա ընկանք դեպի Արատես Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից։ Մեր առաջին կայանը եղավ Սմբատաբերդը։ Բարձրանալը դժվար էր, քանի որ ուժեղ արև էր և շատ շոգ էր։ Բոլորս նվնվում էինք բայց բավականին արագ բարձրացանք։ Վայելեցինք տեսարանը, նկարվեցինք, հանգստացանք և հետ ճամփա ընկանք։
Իջնելը ավելի հեշտ էր քան բարձրանալը, բայց կրկին նվնվում էինք, քանի որ անհամբեր սպասում էինք թե երբ կհասնենք Արատես։

Երբ հասանք Արատես զարմացել էինք բնության գեղեցկությունից, չէինք հավատում, որ Արատեսը այսքան չքնաղ է։
Ինչևէ, մեր իրերը դասավորեցինք, ճաշեցինք և գնացինք արկածներ փնտրելու։
Այնտեղ գրեթե ձորի եզրին մեծ փայտից ճոճանակ կար։ Որոշեցի այնտեղ զբաղվել ասեղնագործությամբ։ Իմ ընկերուհիների որոշեցին աջակցել ինձ, և մենք իրար հետ երգ լսելով վայելում էինք չքնաղ տեսարանը։ Քիչ անց եկան տղաները և որոշում կայացնեցին, որ պետք են շատ ուժեղ ճոճորեն մեզ։ Այդպիսով, մենք ընկանք գրեթե ձոր։ Ահա և մեր արկածների մեկը։ Եվ այսպիսով ավարտվեց մեր առաջին օրը։

Երկրորդ օրը սկսվեց մարզանքից, առավոտյան ժամը 08.00 ֊ ին։ Այնքան վաղուց չէի մարզվել, որ մարզանքից հետո ամբողջ մարմինը բռնվել էր։ Մարզվելուց հետո նախաճաշեցինք և քիչ անց եկան զինվորները։ Սկզբում մեզ սովորեցնում էին ինչպես կանգնել շարքում, ինչպես ճիշտ խոսել թմի ավագի հետ։ Ցավոք այդ անում էին միայն տղաները, իսկ աղջիկներին ուղարկեցին սուրճ պատրաստելու։ Տղաներին լավ տանջելուց հետո աղջիկներին ցույց տվեցին թե ինչպես ինքնապաշտշանվել։ Իրոք որ զվարճալի էր։
Հետո կրկին շարունակեցին տանջել տղաներին։ Այդ դրանից հետո ճաշեցինք, հանգստանալուց հետո աղբ տեսակավորեցինք, քանի որ աղբ տեսակավորելը այս ճամփորդությունը նպատակներից մեկն էր։ Քիչ անց մեզ պատմեցին զենքերի մասին, և թույլ տվեցին նռնակներ նետել։ Ամենից շատ նռնակ նետելուն էի սպասում։ Շատ հետաքրքիր էր և զվարճալի։
Երեկոյան խարույկ վառեցինք, և նրա շուրջ ամփոփեցինք մեր օրը։

Երրորդ օրը սկսվեց տուն հավաքելուց, քանի որ վերջին օրն էր և պետք էր հանձնել սենյակները։ Նախաճաշեցինք, ափսեները լվացինք, աղբ տեսակավորեցինք, ինչ ասես արեցինք։ Մեր իրերը հավաքելու հետո շարժվեցինք դեպի Ուրցաձոր Սուրբ Կարապետ եկեղեցի` ժամերգության։

Այդ դրանից հետո վերադարձանք դպրոց  և այսպիսով ավարտվեց մեր հիանալի ճամփորդությունը։

Рубрика: Աշխարհագրություն 9

Հաշվետվություն

Ուսումնական նյութերՀայաստանի Հանրապետության հողային ծածկը
ՀՀ — ն տնտեսության սպասարկման ոլորտ
ՀՀ — ն տրանսպորտի հիմնական տեսակները
ՀՀ — ի անաստապահությունը
ՀՀ — ի բուսաբուծությունը
ՀՀ — ի արդյունաբերության նորագույն ճյուղերը
Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը
Հայաստանի Հանրապետության մեքենաշինությունը
Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը
Հայաստնաի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային գոտիականությունը
ՀՀ բուսականությունն և կենդանական աշխարհը
ՀՀ կլիմայական պայմանները: Կլիմայի վերընթաց գստիականությունը
Հայաստանի Հանրապետության ջրագրությունը
Հայաստանի Հանրապետության մակերևույթի առանձնահատկությունները
ՀՀ աշխարհագրական դիրքը
ՀՀ օգտակար հանածոները
Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Ինքնաստուգումներ/Գրավոր աշխատանքներ Ինքնաստուգում1
Ինքնաստուգում2
Գրավոր Աշխատանք

ՆախագծերՀՀ — ի անտառային տնտեսության ոչնչացման պատճառները
ՀՀ — ում առկա բնապահպանական խնդիրներ
Հայաստանի Հանրապետության բնապահպանական հիմնախնդիրներ

ՃամփորդությունԴեպի Արատես

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության հողային ծածկը

1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության հողային ծածկը։

Հայաստանի ծածկույթը շատ բազմազան է, ինչը տարբեր գործոնների հետևանք է։ Դրանք են տարաբնույթ ապարները,կլիմայական պայմանները և այլն։ Եզրային լեռնաշղթաներում բնական պայմանների և դրա հետ կապված հողերի տիպերի վերընթաց հերթափոխանակությունը տարբերվում է ներքին շրջաններում դիտվող հերթափոխությունից։

2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ-ն հողային տիպերի բազմազանությունը:
Տարաբնույթ ապարները,կլիմայական պայմանները,բուսականությունը և տեղանքի ռելիեֆը։

3. Առանձնացնել Հայաստանում՝ հողային ռեսուրսում առկա հիմնախնդիրները։

4. Թվարկե՛ք և քարտեզի վրա պատկերեք ՀՀ-ն հողային տիպերի տարածման շրջանները։

Կիսաանապատյան գորշ հողեր: Այս հողերը զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու մինչև 1300 մ բարձրությունները: Ձևավորվում են խիստ չոր ցամաքային կլիմային և աղքատ բուսածածկույթի պայմաններում, հումուսով աղքատ են (1-2%), բայց հարուստ են կրով, մեծ մասամբ քարքարոտ են և փոշիացած:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.png
Рубрика: Պատմություն 9

Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը

Հայաստանի հանրապետությունը 1991թ․ դեկտեմբերին անկախ ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992թ. մարտին Հայաստանը դարձավ (ՄԱԿ), իսկ 2001թ.` Եվրախորհրդի անդամ։ Հայաստանի միջազգային հարաբերությունների մեջ կարևոր տեղ են գրավում ուղղակի հարաբերությունները ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմակողմանի համագործակցություն, այդ թվում` ռազմապաշտպանական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլն։Ռուսաստանից բացի` Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել նաև Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հետ։ Միջին Ասիայում Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գործընկերը Թուրքմենստանն է, քանի որ հանրապետության տնտեսության կենսապահովումը մեծ չափով կախված է թուրքմենական գազի առաքումներից։ Հատկապես կարևոր էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, որի տարածքով շրջափակման տարիներին շարունակվեց Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ։ Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայության, այդ թվում` Ջավախքի հայ համայնքի առկայությամբ։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագիր կնքվեց 1996թ.: Այն հնարավորություն տվեց Եվրամիության հետ սերտ համագործակցություն զարգացնելու։ՀՀ և ԱՄՆ հարաբերությունները պայմանավորված են այնտեղի ազդեցիկ հայկական համայնքի ակտիվ գործունեությամբ։Հայաստանը հարաբերություններ հաստատեց նաև Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ։ 150-ից ավելի երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ, աշխարհի երեք տասնյակից ավելիերկրներում գործում են ՀՀ դեսպանությունները, ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները:

Рубрика: Պատմություն 9

Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

1991թ. Խորհրդարանը ընդունեց օրենք, որով հանրապետությունում ստեղծվում էր բազմակուսակցական համակարգ։Աստիճանաբար առաջացան նոր կուսակցություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ ու միություններ։Օրինակ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունները և այլն։Հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում աշխուժացավ 1995թ. հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ընդդիմության հիմնական կուսակցություններն առաջադրեցին իրենց թեկնածությունները, իսկ ՀՀՇ-ն‚ իր շուրջը համախմբելով մի շարք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների, ձևավորեց «Հանրապետություն» միավորումը։Բնակչության հասարակական-քաղաքական ակտիվության բարձրացմանը նպաստող կարևոր իրադարձություններից էին 1996թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները։Երկրորդ անգամ հանրապետության նախագահ ընտրվեց Լ. Տեր-Պետրոսյանը։Այդ ընտրություններից հետո իշխանությունների ու հասարակության միջև սկսվեց որոշ օտարացում։ Այդ քաղաքական ճգնաժամը հասցրեց 1998թ. Փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին

1998թ. մարտին արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ հիմնական պայքարը ընթանում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքական ասպարեզ վերադարձած ՀԿԿ Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի միջև։ Հանրապետության նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը։Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կ. Դեմիրճյանը, վարչապետ նշանակվեց Վ. Սարգսյանը։Հանրապետության վիճակը ծանրացավ 1999թ. հոկտեմբերի 27-ի նախադեպ չունեցող ահաբեկչությամբ, երբ խորհրդարանում զոհվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ, պատգամավորներ։ Դա ծանր հարված էր ժողովրդավարությանը։Հայաստանի Հանրապետության նախագահական հինգերորդ ընտրությունները տեղի ունեցան 2008 թվականի փետրվարի 19-ին: ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր խաղաղ հանրահավաքներ սկսեց, որոնք ցրվեցին իշխանության կողմից: Ապակայունացած իրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2-ը հանգեցրեց ողբերգական դեպքերի: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև: Զոհվեց 10 մարդ: Եղան վիրավորներ: Երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն: