Рубрика: Հանրահաշիվ 9, Երկրաչափություն 9

Սերգեյ Մերգելյան

Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին Սիմֆերոպոլում՝ հայկական ընտանիքում։ Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով ախալքալաքցի էր, նախկին անհատ ձեռներեց (նեպման), մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Վիրոդովան Ազով-Սևծովյան բանկի կառավարչի՝ ով 1918 թվականին գնդակահարվել էր, դուստրն էր։ Սերգեյի հայրը 1936 թվականին Ելեց քաղաքում թղթի գործարան էր կառուցում, սակայն շուտով աքսորվեց Նառիմ, Տոմսկի մարզ։ Սիբիրում Սերգեյը ցրտից շատ ծանր հիվանդացավ և հրաշքով կենդանի մնաց։ 1937 թվականին Սերգեյը և մայրը արդարացվեցին և վերադարձան Կերչ, իսկ 1938 թվականին Լյուդմիլա Իվանովնան կարողացավ (ԽՍՀՄ գլխավոր դատախազ Անդրեյ Վիշինսկուց) ամուսնու արդարացումը ստանալ։

Рубрика: Հանրահաշիվ 9, Երկրաչափություն 9

Մայիսյան 17 — րդ հավաք

Առաջին անգամ հունարեն Պի տառով այս թիվը նշանակել է բրիտանացի մաթեմատիկոս Վիլյամ Ջոնսը 1706 թվականին, իսկ այն համընդհանուր օգտագործման դրվեց 1737 թվականին Լեոնարդ Էյլերի աշխատությունից հետո։

Այս նշանակումը առաջացել է հունարեն՝ περιφέρεια (շրջանագիծ) և περίμετρος (պարագիծ) բառերի առաջին տառից։

Պի թվի պատմությունն ընթացավ ամբողջ մաթեմատիկայի զարգացմանը զուգահեռ։ Որոշ հեղինակներ այդ գործընթացը բաժանեցին երեք ժամանակաշրջանների՝ հնագույն ժամանակաշրջան, որի ժամանակ Պի-ն ուսումնասիրվում էր երկրաչափության տեսանկյունից, դասական դարաշրջան, որը հաջորդեց 17-րդ դարում մաթեմատիկական անալիզի զարգացմանը Եվրոպայում, և թվային համակարգիչների դարաշրջան։

Պի թվի օրը, \piմաթեմատիկական հաստատունին նվիրված տոն, որը նշում են մարտի 14-ին (ամիս/ամսաթիվ ֆորմատով՝ 3/14), որը համընկնում է պի թվի առաջին երեք իմաստալից նիշի հետ։ Այն հիմնադրել է Exploratorium-ի աշխատակից Լարի Շոուն 1988 թվականին։ Տոնակատարությունները հաճախ ներառում են կարկանդակ ուտելը կամ պի թվի նիշերն անգիր ասելու մրցույթներ անցկացնելը։ 2009 թվականին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Պի թվի օրվա նշանակմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսը 2019 թվականի նոյեմբերին պի թվի օրը հայտարարել է մաթեմատիկայի միջազգային օր։

Рубрика: Հանրահաշիվ 9, Երկրաչափություն 9

9-րդ դասարանի ելքի ստուգատես մաթեմատիկա առարկայից

Մեր դպրոցը այլընտրանքային է, աշխատում ենք համակարգիչներով և այլն։ Այդ իսկ պատճառով թեստերով այդքան էլ չի համար չէ աշխատել։ Կառաջարկեի մաթեմատիկայի քննությանը ներկայանալ նախագծերով, կամ էլ մատյանի գնահատականների միջին թվով։ Այդպես ավելի հեշտ և հարմարավետ կլինի սովորողի համար: