6-րդ դասարան
05.10.2018
Դասարանում
Գրաբարյան օրեր
Մի՛ տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:
Մի տվեք սրբությունը շներին, և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ:
Կարդա այսպես.
զսրբութիւն – ըզսրբություն
զմարգարիտս — ըզմարգարիտս
Բառարան
մի՛ տայք — մի՛ տաք
շանց — շներին
մի՛ արկանեք — մի՛ գցեք
զմարգարիտս ձեր — ձեր մարգարիտները
առաջի խոզաց — խոզերի առաջ
Առաջադրանքներ
Աշխարհաբար գրի՛ր ասույթը:
Համեմատի՛ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո՛ւն արա.
Ա. մանուկ աղքատ և իմաստուն Բ. աղքատ և իմաստուն մանուկ
թագավոր ծեր և անմիտ ծեր և անմիտ թագավոր
զբանս հանճարոյ հանճարի խոսքերը
զմարգարիտ ձեր ձեր մարգարիտները
առաջի խոզաց խոզերի առաջ
Ա շարքում բոլոր բառերը գրված են գրաբարով, իսկ Բ շարքում գրված է գրական հայերենով:
Տնային աշխատանք
Կարդա՛ Ավ. Իսահակյանի ,,Ահմեդի ուղտը,, հեքիաթը:
- Գրիրտրված բառերի բացատրությունը:
Սաստիկ — ուժգին, բուռն, խիստ, ծայրահեղ
կիզիչ — կիզող, այրող
գուռ — քարե կամ փայտե փոքր ավազան աղբյուրի առջև կամ գոմերում՝անասուններին ջրելու համար, փոքրիկ ավազան բաղնիքում:
չորս դին — շուրջը, շուրջ բոլորը:
ման կուգամ — զբոսներ, փնտրել:
- Հեքիաթից դուրս գրիր բարբառային բառեր և փոխարինիր գրական հայերենով:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ քաջ աքլորն է կորել, ման եմ գալիս. չեմ գտնում, քո ուղտը տեսնեմ. արի առաջինը աքլորիս գտնենք, հետո քո ուղտին:
- Քոկարծիքով որն է այս հեքիաթի ասելիքը:
Այս հեքիաթի ասելիքն այն է, որ եթե ինչ որ մեկին օգնում ես նա էլ քեզ իր հերթին կօգնի:
- Ինչո՞ւէ վերնագրված ,,Ահմեդի ուղտը,, , նոր վերնագիր մտածիր:
Որոհետև ուղտի կորուստը եղավ պատճառ, որ Ահմենդը սրտածավով վերաբերվեր ուրիշի իրերին:
<<Կորած ուղտը>>:
- Հեքիաթի ասելիքին համապատասխան առած-ասացվածք գտիր:
Բարեկամները դժբախության ժամանակ են հարկավոր։
Լավություն արա գցի ջուրը։
- Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ուղտ, ուխտ բառերը, այդ բառերով կազմիր բարդ բառեր:
Ուղտ — Մեկ կամ երկու սապատ ունեցող խոշորամարմին որոճող կենդանի:
Ուխտ — Պատգամ, պատվիրան, որպես անխախտ հանձնարարություն՝ պատվեր հայտնվող կամք՝ ցանկություն:
Ուղտապան, ուղտափուշ:
Ուխտադրուժ, ուխտահանել, ուխտազերծել։