#3 (6-րդ դաս)
ԽՆԴԻՐ 1
Եվրոպական եղնիկը օրական ուտում է 4.6 կգ կեր, որը բաղկացած է 3 հիմնական մասից.
- Հյութալի կեր (խնձոր, գազար, կաղամբ ճակնդեղ),
- Խտացված կեր (եգիպտացորենի հատիկ, վարսակ, գարի, ցորենի թեփ),
- Չոր կերեր (ծղոտ, առվույտ, սարի խոտ):
Քանի՞ գրամ հյութալի կեր է ուտում եվրոպական եղնիկը մեկ օրվա ընթացքում, եթե օրական կերաբաժնի 2 կգ-ը չոր կերեր են, իսկ 1.2-ը` խտացված:
Լուծում
ԽՆԴԻՐ 2
Երևանի կենդանաբանակն այգու կենդանատեսակներից 57-ը (ձկներ, երկկենցաղներ, սողուններ) բնակվում են ակվատեռարիումում։ Թռչունների բաժնում բնակվում է 14-ով պակաս կենդանատեսակ, քան ակվատեռարիումում։ Ինչքա՞ն կենդանատեսակ կա այգու մյուս հատվածում, եթե Երևանի կենդանաբանական այգում ընդհանուր առմամբ բնակվում է 143 տեսակ կենդանի։
Լուծում
1. 57 — 14 = 43
2. 143 : 43
ԽՆԴԻՐ 3
Երևանի եկնադանաբանական այգու ուղտայծերի սննդակարգում գրանցված են 9 անուն կերակրատեսակ (խնձոր, գազար, կաղամբ, ճակնդեղ, եգիպտացորենի հատիկ, վարսակ, գարի, ցորենի թեփ, խոտ)։ Իսկ այգու գետաձին ուտում է 11 անուն կերակրատեսակ։ Ընդանուր առմամբ քանի՞ կերակրատեսակ են ուտում երկու կենդանիներն իրար հետ, եթե գետաձիու և լամաների (ուղտայծ) կերակրացանկի տեսակներից 6-ը նույն մթերքներն են (խնձոր, գազար, կաղամբ, ճակնդեղ, ցորենի թեփ, խոտ)։
ԽՆԴԻՐ 4
Երևանի կենդանաբանակ այգում ապրում է 21 եվրոպական եղնիկ: Եվրոպական եղնիկները այգում կերակրվում են ամեն օր` օրը 3 անգամ: Մեկ եղնիկի կերը բաղկացած է 3 հիմնական մասից.
Հյութալի կեր (խնձոր, գազար, կաղամբ ճակնդեղ),
Խտացված կեր (եգիպտացորենի հատիկ, վարսակ, գարի, ցորենի թեփ),
Չոր կեր (ծղոտ, առվույտ, սարի խոտ) :
Մեկ եվրոպական եղնիկը օրական ուտում է 2.6 կգ կեր ( հյութալի և խտացված կեր, որից 1.2 կգ-ը խտացված կեր է) և (2-5) կգ չոր կեր (թարմ խոտ`կախված սեզոնից):
Եղնիկներից 6-ը ծնվել են 2016 թ.-ի հունիս ամսին: Մինչև մեկ տարեկան դառնալը (մինչև 2017 թ.-ի հունիս ամիսը) նրանք ուտում են հասուն եղնիկի կերաբաժնից 50%-ով քիչ:
Քանի՞ գրամ հյութալի կեր կպահանջվի Երևանի կենդանաբանական այգու բոլոր եվրոպական եղնիկներին 2017 թ.-ի ապրիլ ամսվա ընթացքում կերակրելու համար:
Նկար խնդիրներ
1․ Ի՞նչ ես տեսնում։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ տարբեր մարդիկ տարբեր նկարներ են տեսնում։

Ես տեսնում եմ արագիլին։
Որովհետև ամեն մարդու մոտ տարբեր ֆանտազիաա։
2․ Գծերից քանի՞սն են իրար զուգահեռ

3․ English funny riddle
What is the difference between a fly and a mosquito?
