Рубрика: Uncategorized

Մայրենի

6-րդ դասարան

Դասարանում
Քննարկել Ավ. Իսահակյանի ,,Երջանկության իմաստը,, ստեղծագործությունը:
Ի՞նչ է զրույցը: 

1. Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ (բարդածանցավորբառեր կազմի՛րոր ցույցտան՝

ա) առարկա (գոյական),

Քաջություն, վախկոտություն, պարզություն, սառնունություն:

բ) առարկայի հատկանիշ (ածական),

Քաջաբար, անվախ, պարզամիտ, սառը:

գ) գործողություն (բայ),

Քաջալերել,վախենալ, պարզել, սառցակալել:

դ) գործողության հատկանիշ (մակբայ):

Քաջորեն, պարզորեն, սառնորեն:

Քաջ, վախ, պարզ, սառն:

  1. Ընդգծված գոյականները փորձի՛ր հանել. ի՞նչ բառեր դուրս կգան նրանց հետ, ինչո՞ւ:

Սիրով էր պատմում ընկերոջ մասին:

Սիրով պատմում էր:

Պայմանավորվել էինք հանդիպել քարի մոտ:

Պայմանավորվել էինք հանդիպել:

Որդու նման սիրում էր այդ կնոջր:

Սիրում էր այդ կնոջը:

Ամեն ինչ անում էր որդու փոխարեն:

Ամեն ինչ անում էր :

Չնայած կոպտությանը՝ քնքուշ ու բարի սիրտ ունի:

Չնայած կոպտությանը բարի սիրտ ունի:

Տունը լավ կահավորել է ու ամեն ինչ ունի՝ բացի գրասեղանից:

Տունը լավ կահավորել է ու ամեն ինչ ունի:

Կյանքը չի պատկերացնում առանց հեռուստացույցի:

Կյանքը չի պատկերացնում:


Տնային աշխատանք 
Կարդա՛ Ավ. Իսահակյանի ,,Ո՞վ է ապրում,, լեգենդը, էջ 225


  •  Բացատրել հետևյալ բառերը

փառատենչ-փառքի ձգտող, փառք տենչացող

կռվազան-Կռիվ սիրող, կռվարար, կռվասեր

ստվար-խոշոր, մեծ, մեծածավալ

զետեղել-հաստատել, ամրացնել, սարել, տեղավորել, դասավորել

ամրակուռ-ամուր կռած՝ կոփած՝ ծեծած

լայնանիստ-լայն նստվածք ունեցող

հարկավ-անշուշտ, անկասկած, իհարկե

մտահույզ-մտքով հուզված, մտախռով, միտքը հուզող

հյուղակ-փոքր հյուղ, փոքր խրճիթ

ցուպ-ձեռքի գավազան, ձեռնափայտ, մահակ, դագանակ

խորշոմած-խորշոմներով պատված, խորշոմապատ

դեգերել-մի բանով զբաղվել, ժամանակ անց կացնել, դնդնալ, թափառել

հաղթապանծ-հաղթական ու պանծալի

կեղեքվածք-քերծվածք, ճանկռվածք

հարստահարող-

ոճիր-ծանր հանցանք՝ հանցագործություն

խշտի-կատվի՝ շան պառկելու լաթ:

պատսպարել-իր մեջ պահել՝ պարփակել՝ պաշպանել

ունայն-դատարկ, սնոտի, անարժեք, սին: Ունայն հույս

հետիոտն-ոտքով գնացող, ոտքով, հետևակ

  • Գրիր քո կարծիքը այս մտքի վերաբերյալ — Ուրիշի համար ապրողն է ապրումՈրովհետև կյանքի իմաստը ուրիշի համար ապրելու մեջ է:

Սա շատ ճիշտ ասացվածք է: Իսկապես որ եթե մարդը ապրի միայն իր համար նա կկոչվիր եսասեր մարդ: Նշանակում է մարդ է այն մարդը, որ մտածում է իր շրջապատում գտնվող մարդկանց մասին: Պատրաստ է միշտ օգնության հասնել, նրա լավ և վատ օրերեը կիսել նրա հետ նրա համար անել կարելի և նույն իսկ անկարելին եթե ի վիճակի է:

  • Ես բախտավորեմ, ես ապրում եմ հիմա: — Համաձա՞յն ես Իշխանի հետ, ինչու՞:

Այո ես համաձայն եմ Իշխանի մտքին: Ունեմ հիանալի հայրիկ և մայրի, ունել հրաշալի եղբայրներ: Որ հաճախում են Բլեյանի անվան դպրոցը, որտեղ կան հրաշալի ուսուցիչ և ուսուցչուհիներ, ինձ շրջապատում են իմ լավ ընկերուհիները:

  • Ինքդ ձևակերպիր ստեղծագործության գլխավոր միտքը:

Ստեղծագործության միտքը հետևայլն է: Իր ծնված օրից մինչև մահ քանի օր է նա իր կյանքը նվիրել իրեն շրջապատող մարդկանց համար, ինչպիսի զրկանքներ է կրել, բայց նրա մտքին եղել է միայն ուրիշները:

  • Նոր վերնագիր հորինի՛ր:

<<Դարձի եկած Իշխանը>>

  • Շարադրի՛ր մտքերդ՝ Ապրել նշանակում է…