6-րդ դասարան
17.10.2018
Դասարանում
Ոչ է պիտոյ բժիշկ կարողաց` այլ հիւանդաց:
Պետք չէ առողջների բժիշկ, այլ պետք է հիվանդներին:
Կարդա այսպես.
պիտոյ — պիտո
Բառարան
ոչ է պիտոյ — պետք չէ
կարողաց — ուժ ունեցողներին, առողջներին
Հարցեր և առաջադրանքներ
Աշխարհաբար ինչպե՞ս կլինի հիւանդաց բառաձևը:
Հիվանդներ:
Աշխարհաբար գրիր նախադասությունը:
Պետք չէ առողջների բժիշկ, այլ պետք է հիվանդներին:
Տնային աշխատանք
Կարդա՛ Իսահակյանի ,,Երգի հրապույրը,, զրույցը:
- Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ես անծանոթ բառ չունեի:
- Նկարագրի՛ր այն աշխարհը, որի մասին պատմվում է:
Ամենասկզբում այդ աշխարհը քարե սրտերի աշխարհ էր: Այնտեղ բոլոր մարդիկ անտարբեր էին միմիաց հանդեպ: Ամեն մեկն իր համար էր ապրում: Բայց երբ տղան սրինգը փչեց ամեն ինչ փոխվեց: Բոլոր մարդկանց քարե սրտերը հալվեցինև իրական սրտեր դարձան : Նրանք սկսեցին միմիանց նկատել և սիրել և նաև այդ տղային նկատեցին որը շատ աղքատ էր:
- Բացատրի՛ր փոխաբերությունները.
Ա. Նա մեծացավ բոլորի աչքի առաջ անտես ու անհայտ:
Նա մեծացավ բոլորի մոտ, բայց նրան ոչ ոք չնկատում:
Բ. Բոլորից ծածուկ՝ իր մատներով շոշափում ու զննում էր մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը, քար ու ապառաժից:
Բոլորին վերաբերմունքը միմիայնց հանդեպ տեսնելով, նա հասկանում էր որ մարդկանց սրտերը քարից էին, այսինքն չարությամբ էին լցված:
- Բնութագրի՛ր տղային:
Այդ տղան շատ աղքատ էր, բայց բարի: Նա կարողանում էր կարդալ մարդկանց սրտերը և երբեք չէր հանձնվում: Չէ որ նա ուներ մեկ երազանք որը կարող էր կատարվել: Նա չցանկացավ հարստանալ, չցանկացավ իր համար ինչ որ բան: Այլ իր երազանքը եղավ այն որ մարդկանց սրտերը սիրով լցվեն: Նա միայն այդ էր ուզում ուրիշ ոչինչ:
- Ո՞րն է այս ստեղծագործության ասելիքը: Պատասխանդ ապացուցի՛ր ստեղծագործությունից դուրս գրած հատվածներով:
Ստեղծագործության ասելիքը հետևյալն է: Երբեք մի եղեք սառնասիրտ և եսասեր: Բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:
- Ստեղծագործության մեջ ի՞նչ հակադրություններ կան:
Իմ կարծիքով այստեղ ոչ մի հակադրություն էլ չկար: