Рубрика: Uncategorized

6-րդ դասարան 19.10.2018

Տնային աշխատանք
Բանաստեղծությունը սովորի՛ր անգիր:

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…
Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
Հեղինակ՝ Վահան Տերյան
1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Թախիծ —  Տխրություն, կսկիծ, տրտմություն:
Վհատություն — Հոգեկան ընկճված վիճակ, հուսահատություն, հուսալքություն:
Բաղձալի — Ցանկալի, տենչալի, փափագելի:

Оставьте комментарий