Դասարանում
,,Մոգերի ընծաները,, պատմվածքի քննարկում:
Գրաբար
Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:
Կարդա այսպես
յաղթեցեր — հաղթեցեր
հաւանեաց — հավանյաց
աչագեղոյ — աչագեղո
զպատանիդ — ըզպատանիդ
զկենդանութիւն — ըզկենդանություն
միոյ — միո
դիւցազանց — դյուցազանց
յաւիտենական — հավիտենական
Բառարան
յաղթեցեր — հաղթեցիր
հաւանեաց — հավանիր
անսա — հավատա
բանից — խոսքերի (ն)
աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր
զպատանիդ — այդ պատանուն
զի — թե, որովհետև, քանի որ, քանզի
վասն — մասին, պատճառով, համար
միոյ քինու — մի քենի
դիւցազանց — դյուցազունների, դյուցազուններին
օրէն — օրենք, կարգ
զարմ — ցեղ, տոհմ, զավակ
զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից
բառնամ — վերցնել, տանել
բառնալ զկենդանութիւն — սպանել
ծառայեցուցանել — ծառայեցնել
ի ստրկաց կարգի — ստրուկների կարգում
թշնամութիւն յավիտենական — հավիտենական թշնամություն
ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ
Հարցեր և առաջադրանքներ
Հատվածն աշխարհաբար դարձրու:
Քե՛զ եմ ասում, այ քաջ Արտաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին:
Ե՛կ համաձայնիր իմ`ալանների գեղեցիկ դստերս խոսքերի հետ՝
Տուր պատանուն:
Քանի որ դյուցազունների մոտ օրենք չէ մի քենի պատճառով
Այլ դյուցազուների որդիներին սպանել
Կամ ծառայեցնելով
Ստրուկների կարգում պահել.
Եվ հավիտենական թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատել:
Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )
Ավելի շատ այդ հատվածը Սաթենիկի մասին է: Քանի որ նա իր խոսքով փորձում է փրկել ոչ միայն իր եղբորը, այլ նաև իր Ալանաց ազգին։
Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան:
Սաթենիկի համար ամենից կարևորը դա իր եղբայրն է և իր ազգը:
Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:
Այլո դյուցազունների զարմից
Ստրուկների կարգում պահել
Եվ հավիտենական թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ քաջաց հաստատել:
Փորձիր նկարագրել Սաթենիկին:
Սաթենիկը շատ գեղեցիկ աղջիկ էր:
Գրավոր բնութագրիր Սաթենիկին:
Սաթենիկը շատ քաջ և խելացի էր,և մտահոգ էր:
Տնային աշխատանք
Կարդա՛ Ստեփան Զորյանի ,,Եղևնին,, պատմվածքը:
- Նկարագրի՛ր եղևնին՝ օգտգործելով պատմվածքում ասվող բառերը
- Բացատրի՛րբառերը՝ մշտադալար, պուրակ, բազմատեսակ, մարդահասակ:
3. Գրավոր վերլուծի՛ր պատմվածքը: Ի՞նչ կարևոր միտք է արտահայտում հեղինակը: Արտահայտված հարցը որքանով է արդիական: