Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Մանուշակը Հյուսիսային բևեռում,, հեքիաթը և պատասխանիր հարցերին:
Մանուշակը Հյուսիսային բևեռում
Մի առավոտ Հյուսիսային բևեռումարթնացավ մեծ, սպիտակ արջը: Արթնացավ, ու առաջին հերթին, սկսեց հոտոտել օդը: Հոտոտեց այսկողմը՝ ոչ-մի հոտ չառավ, հոտոտեցմյուս կողմը եւ հանկարծ զգաց, որ միտարօրինակ, անծանոթ հոտ առավ:
_Հըմ…_ փնթփնթաց արջը, դառնալով իր կին-արջին._ Չլինի՞ թեմի որևէ արշավախումբ է եկելայստեղ:
Բայց այդ րոպեին արջի քոթոթներըգտան մոտերքում մի կապույտ մանուշակ: Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով: Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդնրա պարտականությունն էր:
_Մայրի՜կ, հայրի՜կ,_ գոչեցին քոթոթները:
_Դե ես հենց սկզբից ասացի, որ մոտերքում մի ինչ-որ տարօրինակ բան կա,_ դիմելով իրընտանիքին, նկատեց սպիտակ արջը:_ Բայց, իմ կարծիքով, դա, համենայն-դեպս, ձուկ չէ:
_Իհարկե ոչ,_ասաց մայր-արջը,_բայց դա թռչուն էլ չէ:
_Այո, դու ճիշտ ես,_ ասաց հայր-արջը, երբ մի լավ մտածեց մայր-արջի խոսքերի մասին:
Երեկոյան դեմ նորությունը տարածվեց ամբողջ բևեռով մեկ: Անծայր սառցե անապատումհայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակբուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:
Էլ ո՞վ ասես չէր գալիս մանուշակով զմայլվելու համար. Սիբիրից վազեցին եղջերուները, Ամերիկայից՝ բիզոնները, լողալով հասան ծովացուլերն ու փոկերը, ինչ-որ հեռու տեղիցվազեցին սպիտակ աղվեսները, ոստոստալով եկան գայլերը, իսկ ամենից առաջ թռան, իհարկե, ճղճղան ծովային կաչաղակները: Նրանք հիանում էին արտասովոր ծաղիկով, զարմանքովդիտում նրա բարալիկ դողդոջուն ցողունը եւ շնչում նրա նուրբ, անուշ բուրմունքը: Եւտարօրինակ բան, բուրմունքը բավականացնում էր նույնիսկ նրանց, որոնք ամենից ուշ եկան: Ամենավերջին րոպեին նա նույնն էր, ինչ-որ սկզբում:
_Շարունակ այսպիսի բուրմունք արձակելու համար պետք է ունենալ մի ամբողջշտեմարան,_ասաց փոկը,_սառցի տակ, մի որեւէ տեղ նա անպայման պաշար ունի:
_Դե ես այդ հենց սկզբից ասացի,_գոչեց սպիտակ արջը,_ այստեղ ինչ-որ մի բան կա:
Նա ոչ-մի բան էլ չէր ասել, իհարկե, բայց ոչ ոք այդ մասին չէր հիշում:
Վերջապես վերադարձավ որորը, որին ուղարկել էին հարավ, մի բան իմանալու տարօրինականծանոթի մասին: Շունչը ետ բերելով նա ասաց, որ այդ փոքրիկ, բուրմունք արձակողարարածը կոչվում է «Մանուշակ» եւ այնտեղ՝ հարավում, նրանք միլիոններով են:
_Դե արի ու սրանց մի տեղ ուղարկիր,_փնչացրեց փոկը,_ դե մի՞թե մենք մի բան ավելիիմացանք, քան գիտեինք: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ հենց այստեղ մեզ մոտ է հայտնվել այսմանուշակը: Չէ, անկեղծ ասած, ես տարակուսանքի մեջ եմ:
_Ինչ ասաց, նա ինչի՞ մեջ է,_շշուկով հարցրեց իր կնոջը սպիտակ արջը:
_Տարակուսանքի,_նույնպես շշուկով պատասխանեց կինը:_Այսինքն, մոտավորապես շվարվածէ, չգիտե, ո՞ր թաթի վրա կանգնի:
_Դե հա,_գոչեց սպիտակ արջը,_ ես էլ հենց այդ էի մտածում:
Այդ գիշեր ամբողջ Հյուսիսային բևեռը ցնցվեց անասելի պայթյունից եւ դղրդյունից: Հսկայականսառցակույտեր դողում էին եւ ճայթում, ինչպես բարակ ապակիներ: Խեղճ մանուշակնարձակեց իր ամբողջ բուրմունքը եւ տարածեց ցրտաշունչ օդում, կարծես, որոշելով միվայրկյանով հալեցնել այդ անծայր սառցե անապատը եւ դարձնել այն տաք, կապուտակ ծով, կամ անծայրածիր մարգագետին, ծածկված կանաչ թավշյա գորգով: Իսկ հետո, ուժասպառգետին խոնարհվեց եւ այլեւս չբարձրացավ:
Լուսաբացին բոլորը տեսան, որ մանուշակը թառամել է: Թեքված բարակ ցողունին, նապառկած էր ձյան վրա՝ գունատ ու անկենդան: Եթե հնարավոր լիներ բառերով արտահայտելնրա վերջին միտքը, մենք երեւի լսեինք հետեւյալը.
_Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսիպայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցներըկհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:
Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի
Առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:
Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով:
Նրանք հիանում էին արտասովոր ծաղիկներով, զարմանքով դիտում նրա բարալիկ դողդոջյուն ցողունը և շնչում նրա նուրբ, անուշ բուրմունքը:
- Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:
Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսիպայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցներըկհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:
- Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը
Եթե փորձես պայքարես ամբողջ ուժերով, ապա մի օր քեզ օգնության կհասնեն: Իսկ ամենակարևորը այն է, որ պետք է հույսդ քո վրա դնես, ոչ թե ուրիշների:
Տրված նախադասությունների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:
Օրինակ՝
Ինձ մոտ նոր դասագրքեր կա: — Ինձ մոտ նոր դասագրքեր կան:
Գարնանը օրերը երկարում է — Գարնանը օրերը երկարում են:
Նրա մազերը սև է — Նրա մազերը սև են:
Քո երգերն ամբողջ քաղաքում երգում է — Քո երգերն ամբողջ քաղաքում երգում են:
Կատվի աչքերը ճրագի պես վառվում էր — Կատվի աչքերը ճրագի պես վառվում էր:
Ուրախ էր անցնում նրա օրերը — Ուրախ են անցնում նրա օրերը:
Ցրտերն ընկավ — Ցրտերը ընկան:
Ջրերը կտրվեց — Ջրերը կտրվեցին:
Գրածիդ մեջ սխալներ կա — Գրածիդ մեջ սխալներ կան:
Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում — Քաղաքում ինչ — որ լուրեր են պտտվում:
Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում — Այնպես փախան, որ հետքերն էլ չերևացին:
Պարզ համառոտ նախադասություններն ընդարձակի՛ր:
Ընկերդ վախենո՞ւմ է միջատներից, մթանը տնից դուրս գալուց և շներից:
Տղաս պետք է ամեն օր հիշեցնե՞մ, որ պետք է ատամներդ լվանաս:
Ամեն օր պետք է համոզե՞մ, որպիսզի գնանք ատամնաբուժի մոտ:
Մենք այս տարի ծառ էինք տնկել մի տարուց նոր — նոր կծաղկի: Անցավ երկու ամիս և հրաշքով ծառը ծաղկե՜լ է:
Որդիս պիտի կարողանա ապագայում դառնա սուսերամարտիկ:
Հիշի՛ր, որ մենք շաբաթ օրը գնալու ենք կենդանաբանական այգի:
Վստահի՛ր քո մեծ քույրիկին, նա քեզ միշտ կօգնի ամեն հարցերի դեպքում:
Բեր՝ օրինակներ ենթակա և սորոգյալ նախադասություններ: