Рубрика: Uncategorized

04.12.2018

Դասարանում
1. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել ենՍկանդինավյան լեռներից, գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի անցյալ է: Եվ  ներկայում այդ շրջանինվերաբերող շատ բան դեռ  հանելուկ է: Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել այդպիսիցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու  մերձավոր ապագան: Մարդկությունը խաղաղ կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով: ապագա է սպասվում:

  1. Սխալկամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար

հոմանիշներով:

Նրան աշխատանքից ազատեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:

Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կա՞ն:

Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ:

Ընկերները երկու օր առաջ էին կռվել ու հաշտվելու փորձեր էին անում:

Լավ խոստումներ տվեց ու գնաց:

Տնային աշխատանք

  1. Անտառ նկարագրի՛ր գործածելով ինչքան հնարավոր է շատ հոմանիշներ:
  2. Գրի՛ր,թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել (փոփոխությունըտեսանելի դարձնելու համար բառը վանկատի՛ր):

Օրինակ՝

կես — կիսատ (կի-սատ)  ե-ն դարձել է ի:

Թիվ-թվանշան(թըվա-նը-շան) ի-ն դարձնել է ը:

Անասուն — անասնապահ (ու-ն դուրս է ընկել, սղվել է:

Տեր — տիրանալ (տի — րա — նալ)  ե — ն դարձել է ի

էջ — իջնել (իջ — նել) է — ն դարձել է ի

ինձ— ընձուղտ (ընձ — ուղտ) ի — ն դարձել է ը

գիծ — գծել (գը — ծել) ի — ն դարձել է ը 

աղավնի — աղավնյակ (ա — ղա — վնյակ) ի — ն դարձել է յա

կաղնի — կաղնուտ (կաղ — նուտ) ի — ն սղվել է

հուր — հրեղեղեն (հը — րե — ղեն) ու — ն դարձել է ը 

հիսուն — հիսնամյա (հիս — նա — մյա) ու — ն սղվել է

առու — առվակ (առ — վակ) ու — ն սղվել է

աստղ — աստղային (աս — տըղա — յին) ը — ն սղվել է:

3.Ի՞նչ տարբերություն ես տեսնում հետևյալ երկու արտահայտությունների միջև:
Ա. մի փոքր, սառը առվակ               

Բ. մի փոքր սառը առվակ 

Ա. մի մեծ , սպիտակ արջ
Բ. մի մեծ սպիտակ արջ

Ա. մի միջնեկ, ոսկեծամ երեխա

Բ. մի միջնեկ ոսկեծամ երեխա

Оставьте комментарий