12.12.2018
Դասարանում
Ստեղծագործության քննարկում:
Շարադրություն ,,Բան ունեմ ասելու,,:
Բան ունեմ ասելու
Ինձ միշտ հետաքրքրել է, թե դպրոցից հետո իմ ընկերուհիները ինչով են զբաղվում տանը: Նրանք ինձ միշտ ասում էին ես դաս եմ անում և սկսում եմ խաղալ: Բայց ես նրանց չեմ հավատում: Ինձ թվում է նրանք ամբողջ օրը խաղում են և մուլտֆիլն են նայում և հետո ուրիշների բլոգներից կոպի են անում: Ես էլ եմ այդպես անում, բայց խաղալուց հետո դաս եմ անում գիշերվա կեսին: Ամեն մի երեխա ուզում դասերից հետո գնալ տուն և ոչ մի բան չանել: Ավելի լավ է դասերը անել, և ամբողջ երեկո խաղալ: Եվ ահա վերջ, ես այս էի ուզում ասել:
Տնային աշխատանք
Կարդա՛ Օ Հենրիի ,,Մոգերի ընծաները,, պատմվածքի առաջին մասը(մինչև ,,Մազեր չեք գնի….,,հատվածը):
- Բացատրիրհետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).
մոգ — Զրադաշտական կրոնին հետևող
սակարկել — Վաճառքի կամ այլ գործարքի ժամանակ զիջումների՝ գնի
նպարավաճառ — Նպարեղեն վաճառող՝ ծախող
օթոց —
շքամուտք — Շենքի գլխավոր՝ շքեղ մուտք՝ դարպաս
հավակնոտ — Հավակնություն ունեցող, իր մասին մեծ համարում ունեցող
բերկրալի —
հերակալ — Երկճյուղ մետաղյա քորոց՝ մազերի սանրվածքն ամրացնելու համար
նսեմացնել — նեղացնել
բարապան — Դռան պահապան
- Գտիր այն բառակապակցությունները և նախադասությունները, որտեղ արտահայտված է.
- Դիլինգհեմ ընտանիքի սկզբում լավ ապրելը,
Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին։
«Դիլինգհեմը» բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում, իսկ այժմ «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել:
- Դիլինգհեմ ընտանիքի հետագայում աղքատացած լինելը:
«Դիլինգհեմը» բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում, իսկ այժմ «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել
Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը։
Ջեյմս Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ։
- Ի՞նչ է տալիս տվյալ պատկերին գորշ մակդիրի կրկնությունը:
Դելան թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշկատվին:
Գորշ մակդիրը առաջանում է տխուր և վատ տրամադրությունից:
- Տեքստից գտիր և գրիր հետևյալ մտքին հոմանիշ միտք.
Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ
եղածն ընդամենը այդքան էր:
Ընդամենը այդքան էր։ Որից վաթսուն ցենտ`մեկ ցենտանոց մետաղադրամներով։ Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը։ Մի դոլար ութսունյոթ ցենտ։
- Ինչո՞ւ է հեղինակը կարևորել հատկապես հայելու նկարագրությունը:
Կարևորել է հեղինակը հայելու նկարագրությունը, որպեսզի նկարգրի Դելլայի նրբագեղությունը:
- Ո՞ր բառակապակցություններից և նախադասություններից է երևում, որ՝
- Դելան ուրախ էր մազերը կտրելու մտքի համար,
Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին։ Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց։Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը։
- անհանգստանում էր մազերը կտրելու մտքից:
Դելլան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին։