Рубрика: Uncategorized

17. 12.2018

Դասարանում 
,,Մոգերի ընծաները,, պատմվածքի քննարկում: 

Գրաբար

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Կարդա այսպես

յաղթեցեր — հաղթեցեր

հաւանեաց — հավանյաց

աչագեղոյ — աչագեղո

զպատանիդ — ըզպատանիդ

զկենդանութիւն — ըզկենդանություն

միոյ — միո

դիւցազանց — դյուցազանց

յաւիտենական — հավիտենական

Բառարան

յաղթեցեր — հաղթեցիր

հաւանեաց — հավանիր

անսա — հավատա

բանից — խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ — այդ պատանուն

զի — թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն — մասին, պատճառով, համար

միոյ քինու — մի քենի

դիւցազանց — դյուցազունների, դյուցազուններին

օրէն — օրենք, կարգ

զարմ — ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից

բառնամ — վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն — սպանել

ծառայեցուցանել — ծառայեցնել

ի ստրկաց կարգի — ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական — հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ

Հարցեր և առաջադրանքներ

Հատվածն աշխարհաբար դարձրու:

Քե՛զ եմ ասում, այ քաջ Արտաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին:
Ե՛կ համաձայնիր իմ`ալանների գեղեցիկ դստերս խոսքերի հետ՝
Տուր պատանուն:
Քանի որ  դյուցազունների մոտ օրենք չէ մի քենի պատճառով
Այլ դյուցազուների որդիներին սպանել
Կամ ծառայեցնելով
Ստրուկների կարգում պահել.
Եվ հավիտենական թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատել:

Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )

Ավելի շատ այդ հատվածը Սաթենիկի մասին է: Քանի որ նա իր խոսքով փորձում է փրկել ոչ միայն իր եղբորը, այլ նաև իր Ալանաց ազգին։

Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան:

Սաթենիկի համար ամենից կարևորը դա իր եղբայրն է և իր ազգը:

Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:

Այլո դյուցազունների զարմից

Ստրուկների կարգում պահել

Եվ հավիտենական թշնամություն

Երկու քաջ ազգերի մեջ քաջաց հաստատել:

 

Փորձիր նկարագրել Սաթենիկին:

Սաթենիկը շատ գեղեցիկ աղջիկ էր:

Գրավոր բնութագրիր Սաթենիկին:

Սաթենիկը շատ քաջ և խելացի էր,և մտահոգ էր:

Տնային աշխատանք

 Կարդա՛ Ստեփան Զորյանի ,,Եղևնին,, պատմվածքը:

  1. Նկարագրի՛ր եղևնին՝ օգտգործելով պատմվածքում ասվող բառերը
  2. Բացատրի՛րբառերը՝ մշտադալար, պուրակ, բազմատեսակ, մարդահասակ:

3. Գրավոր վերլուծի՛ր պատմվածքըԻ՞նչ կարևոր միտք է արտահայտում հեղինակը: Արտահայտված հարցը որքանով է արդիական: 

Оставьте комментарий