Մենք մեր օրը սկսեցինք առավոտյան պարապունքից։ Առավոտյան պարապունքի ժամանակ պարում ենք ազգային և ժողովրդական պարեր և երգում։ Առավոտյան պարապունքից հետո մեր ջոկատով քննարկեցինք այն նախագծերը որոնք պատրաստվում էինք կատարելագործել։ Այդ նախագծերն էին ուսուցողական ճամբորդություն դեպի Արմավիրի մարզ և Ուսումնական աստղագիտական ճամբորդություն դեպի Թուրքիա Իզմիր քաղաք։ Նախագծերն իրականացնելու ժամանակ մենք քարտեզագրեցինք դեպի Երևան — Արմավիր ճանապարհը։ Երբ Վերջացավ մեր նախագծային ժամը գնացինք տեխնոլոգիայի դասարան։ Մեր տեխնոլոգիայի դասավանդողը Ընկեր Թամարն է լինելու ճամբարի ընթացքում։ Դասի ժամանակ մենք ճեպանկար ստեղծեցինք բարեկենդան թեմայով։ Տեխնոլոգիայից հետո նախաճաշեցինք և գնացինք դասարան, բայց ընկեր Տաթևը մեզ ուղարկեց գրադարան ընթերցանության։ Ես և իմ ընկերուհին ընտրեցինք « Փոքրիկ Տիկիններ » գիրքը։ Ասեմ որ սա այդ գրքի ադապտացված տարբերակն էր։ Ընթերցանությունից հետո մի փոքր բնագիտական լոտո խաղացինք։ Օրվա վերջում հոգնած այսպիսի հագեցած օրվանից գնացինք տուն։