Рубрика: Uncategorized

Թեյախմություն

Վերջապես թափվեցին առատ ձյան առաջին փաթիլները։ Դրանք զարմացրեցին բոլորին, ուրախություն, խաղ ու ծիծաղ բերեցին։

Շատ հետաքրքիր անցավ այդ օրը մեր դպրոցում։ Ուսուցիչները մեզ հետ միասին դուրս եկան բակ և բոլորս միասին ձնեմարդ պատրաստեցինք, ձնագնդի խաղացինք։ Դա աննկարագրելի էր․․․
Երբ զգացինք, որ արդեն մրսում ենք ՝ բոլորս ներս մտանք, որտեղ մեզ սպասում էր տաք թեյը։

Մենք միացյալ ուժերով գեղեցիկ սեղան գցեցինք։ Աղջիկներով կտրատեցինք միրգը, դասավորեցինք ափսեները և բաժակների մեջ լցրեցինք համեղ տաք թեյը։ Սեղանի շուրջ բոլորս անդադար խոսում, ծիծաղում և պատմում էինք մեր հրաշալի օրվա անցկացման մասին։

Оставьте комментарий