Рубрика: Uncategorized

Փոքրիկ համերգ երգի դասին

Այսօր երգի ժամին իմ ընկերուհին որոշեց այդ դասին կիթառով նվագել երազ երգը։ Մենք բոլորս ուրախացանք, որովհետև մենք բոլորս գիտեինք թե նա ինչ լավ է երգում և նվագում։ Մենք նստեցինք շրջանապես և սկսեցինք միասին երգել։

Ձյունը երկար սպասեց
Գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան,
Ու ձայները լռեցին:
Ու հանկարծ գիշերվա մեջ
Ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով՝
Փաթիլներն իջան ցած:

Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն…

Բոլորը հիացած և տպավորված էին նրա ձայնով։ Րոպեներ հետո մենք միացանք նրան և դասը վերածվեց մի գեղեցիկ փոքրիկ համերգի։ Հուսով ենք դա վերջինը չի լինի։

Оставьте комментарий