Կարծես թե ես դառնում եմ գրքասեր։ Իմ մայրիկը այս տողերը կարդալուց հետո չհավատաց, որ ես Արփինեն եմ։ Ես մինչև հիմա չէի սիրում գիրք կարդալ, բայց հիմա գրքերի անուններ եմ հավաքում որպիսզի մայրիկս գնի այդ գրքերը։ Գիտեք թե ով է ինձ այդ ճանապարհին դրել իմ ամենամտերիմ ընկերուհին Նանեն։ Նա կարդում է մի գիրք որի անուննը <<Մտածիր ինչպես Շեռլոկը>>։ Երբ Նանեն վերջացնի ընթերցելը նա կփոխանցի գիրքը ինձ։Ինձ արդեն դուր են գալիս արկածային գրքեր։ Որտեղ ինչ որ ճամփորդություններ են անում կամ ինչպես Շեռլոկը ինչ որ գաղտնիքներ բացահայտում։Կամ ինչ որ մաթեմատիկական գրքեր։ Եթե ինչ որ հետաքրքիր գիրք ունեք Մեկնաբանության մեջ անվանումը կգրեց և ես անպայման կընթերցեմ։ Երբ ես փոքրիկ էի մտածում էի թե իմ ինչիս է պետք գիրքը այբուբենը գիտեմ ինձ հերիքա։ Մինչև հիմա այդպես ել մտածում էի, բայց հասկացա , որ կան նաև հետաքրքիր, արկածային գրքեր։Միշտ երբ իմ ընկերուհիները գիրք էին ըներցում ես նրանց հարցնում էի, թե ձեր դուրը գալիս է գիրք ընթերցելը։ Նրանք պատասխանում էին այո, ես չէի հասկանում թե ինչպես կարող է գիրքը ինչ որ մեկին դուր գալ, ուղակի անհասկանելի էր։ Նաև չէի հասկանում թե ինչի է պետք գիրք ընթերցել եթե կա այդ գրքի ֆիլմը կամ մուլտֆիլմը։ 4 — րդ դասարանում ես ընթերցում էի <<Հարրի Փոթեր>> գիքը սկզբում ասացի․
— Լավ գիրք է կընթերցեմ։
Ընթերցեցի ընթերցեցի և հասկացա, որ ինձ պետք չէ կարդալ, որովհետև այդ ֆիլմն էր սկսել։ Եվ այսպիսով ես կավարտեմ իմ շարադրությունը։