Դասարանում
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
- Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝
անծայր — ծայր չունեցող
ցնորք — տեսիլք
լուսեղեն — պայծառ
- Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում — այստեղ նկարագրվում է որ մութ գիշերվա մեծ երեվում են պայծառ աստղերը:
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես — ասյտեղ նկարագրվում է իր սիրելի մարդուն և ասում նրան, որ իր աչքերը փայլում են ինչպես աստղերը:
- Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;
Գիշերն եկավ և ծածկեց խաղաղ դաշտերը:
- Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրիր ըստ բանաստեղծության:
Շիրակի դաշտերում երկինքը աստղներով լիքն է: Խաղաղ դաշտերում միայն երեվում էր պայծառ աստղերը:
- Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:
Բնություն
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
Հոգեվիճակ
Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։ — Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…