Рубрика: Uncategorized

31.01.2019

Դասարանում 

Գարուն
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— 
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— 
Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք
 
  • Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:

Սիրահարված Գարունը:

  • Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ:

Գարնանը շատ ծաղիկներ է բերել իր հետ: Տրամադրություն գարնանը բարձրանում:

  • Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,

Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

  • Դուրս գրի՛ր մակդիրները:

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,

 Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,

Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք

  • Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:՛

Սեր և ուրախություն

Оставьте комментарий