Առաջադրանքներ
1. Կարդա՛ և կետադրի՛ր :
Մի ծառի ստվերի ներքո, մի վարդ էր աճում: Այնպես կուզեի, որ այս ստվերում չլինեի ու արևինուրբ շողերը միշտ ինձ շոյեին ու զարդարեին ասում է վարդը: Այդ օրը այգեպանը որոշում է կտրել ծառի այն ճյուղերը,որոնք ստվերում էին թողել վարդին ու ծաղկի առջև բացվում է կապուտակ երկնակամարն ու արեգակի ճառագայթները: Վարդը հիանում է, գեղեցկանում ու որոշ ժամանակ անց ասում.
— Ինչու՞ են արևի շողերը միայն ցերեկը լուսավորում, ինձ այնպիսի արեգակ է պետք, որ ցերեկ ու գիշեր միշտ լուսավորի: Մի քանի օր անց կրկին դժգոհում է.
-Ինչու են այս ճառագայթներն այսքան տաք ու դեղնավուն: Ես ուզում եմ որ դրանք ավելի ջերմ ու գույնզգույն լինեն: Վարդի շուրջը հավաքված ծաղիկներն ասում են,-Իրոք դու ավելի գեղեցիկես քան արեգակը քեզ անհրաժեշտ է մի արեգակ որ ցերեկ ու գիշեր միշտ լուսավորի ու քոհմայքին համապատասխան լինի: Այդ օրն այգեպանը մտնում է այգի քաղում վարդը նվիրումմի մարդու որն էլ տանում է և գիշերային մի խաղատան սեղանը զարդարում: Վարդը հիանում է ուրախանում որ վերջապես գտավ այն ինչ փնտրում էր քանի,որ այստեղ թեև փոքր բայցշատ արեգակներ կային նույնիսկ գույնզգույն որ լուսավորում էին իրեն ցերեկ ու գիշեր և այնքան էլ տաք չէին ու նման երկնքի արեգակին: Բայց մի քանի օր անց վարդը թոշնում է ու տխրում՝ նայելով պատուհանից դեպի իրական արեգակին ու նրա ճառագայթներին:
- բառերով կազմիր բարդ բառեր
Վարդ — վարդագույն, վարդաբեր, վարդաբյուր
ծառ — ծառատունկ, ծառաբեր,
գույն — գույնզգույն, մանուշակագույն, գույնավոր
այգի — այգեպան,
ջերմ — ջերմաչափ, ջերմաբեր