Рубрика: Uncategorized

Չեռնոբիլի ատոմակայանի վթար

Չեռնոբիլի ատոմակայանի վթար 1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքում տեղի ունեցած ատոմակայանիչորրորդ էներգաբլոկի վթար։ Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ Ավերածությունը պայթուցիկ բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է, և շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Այս վթարը ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ[1][2]։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց[2]։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում[3]։

Ի տարբերություն Հիրոսիմա և Նագասակիի ռմբակոծությունների՝ պայթյունը հիշեցնում էր շատ հզոր «կեղտոտ ռումբի»՝ հիմնական վնասող գործոնը դարձել էր ռադիոակտիվ աղտոտումը։

Ռեակտորի այրումից առաջացած ամպը օդի մեջ տարածել է բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, և առաջին հերթին յոդի և ցեզիումի ռադիոնուկլիդներ, մեծամասնությամբ Եվրոպայի տարածքում։ Ամենամեծ քանակությամբ ռադիոակտիվ տեղումներ դիտվել են Խորհրդային Միության տարածքում, որը գտնվում էր ռեակտորի մոտակայքում։ Այժմ դրանք պատկանում են Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայիտարածքներին[4]։

Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի համար դառնալով մեծ հասարակա-քաղաքական նշանակության իրադարձություն։ Այս ամենը որոշակի հետք է թողել վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա[5]։ Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի վերարտադրումը փոխվել է, և մինչ այժմ որևէ կոնսենսուսի չեն հասել։

Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

  1. Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը, ի՞նչ է նշանակում հայտնություն բառը, ինչքանով է այն համապատասխանում բանաստեղծությանը:

Հայտնություն — հայտնվել

Իմ կարծիքով այո վերնագիրը համապատասխանում է բանաստեծությանը:

  1. Բացատրի՛ր. Սիրտըս անուշ խոցեցիր Արևավառ քո սրով,

Առաջին անգամվանից իրար տեսնելուց միանգամից սիրահարվեցին իրար:

  1. Ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Խնդություն — ուրախություն

  1. Ո՞ր տողերն են տխուր տրամադրություն արտահայտում:

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրներ:

Սև օրերը, անուշ աղմուկ, գարնան երգ, խելագար խնդություն, արևավառ սրով:

Рубрика: Uncategorized

Գարունը այնքան ծաղիկ է վառել

Գարունը ընդմիշտ պայծառ է մեր համար։  Գարնանը հաճելի է ժամանակ անցկացնել լանջերի վրա։ Հաճելի է բնության գրկում ժամանակ անցկացնել ։ Անկրկնելի բույր է ծաղիկներից, ամեն տեղ որտեղ նայում եմ ծաղիկներ են: Ես սիրում եմ Գարունը, որովհետև ծաղկում են շատ -շատ ծաղիկներ: Նաև գարնանից հետո գալիս է ամառը, որը նույնպես սիրում եմ: Նաև հաճելի է պարկել ծաղիկների մեջ լսել մեղուների բզզոցը: Գարնանը արև շողում շատ պայծառ, և նույնպես սիրում եմ արևը: Որովհետև արևը մեր երկիր մոլորակը տաքացնում է և իմ անունել է արև, բայց ուրիշ անվանումով:

Рубрика: Uncategorized

Պատմություն

Արտաշեսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

 

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

 

զինանշան-պետության խորհրդանիշ:

 

պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը

իմ պատկերացրած արտաշեսյաների զինանշաները.png

 

գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Զինանշանի վրա քանդակած է արծիվ , որը խորհդանիշն է Հայկական Լեռնաշխարին:

 

Artaxiad coat of arms.jpg

 

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

 

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները:

 

Արտաշես Առաջինի կառավարման թվականները մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160

 

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

 

Снимок.PNG

 

Այս բարեփոխումների կարևորությունը այն է , որ Մեծ Հայքը ավելի է մեխանում:

 

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

 

Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդան գետի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։

 

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ:20190204_164926

 

 

 

5.Գնահատիր Արտաշես Առաջինին գորշունեությունը որպես թագավոր:

 

Ըստ ինձ Արտաշես Ա շատ լավ հասկացող իր գործից թագավոր է։

 

Աղբյուրներ՝ հայոց պատմություն, 6-րդ դաս,դասագիրք , էջ 76-80, համացանց