Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

  1. Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը, ի՞նչ է նշանակում հայտնություն բառը, ինչքանով է այն համապատասխանում բանաստեղծությանը:

Հայտնություն — հայտնվել

Իմ կարծիքով այո վերնագիրը համապատասխանում է բանաստեծությանը:

  1. Բացատրի՛ր. Սիրտըս անուշ խոցեցիր Արևավառ քո սրով,

Առաջին անգամվանից իրար տեսնելուց միանգամից սիրահարվեցին իրար:

  1. Ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Խնդություն — ուրախություն

  1. Ո՞ր տողերն են տխուր տրամադրություն արտահայտում:

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրներ:

Սև օրերը, անուշ աղմուկ, գարնան երգ, խելագար խնդություն, արևավառ սրով:

Оставьте комментарий