19.02.2019
Դասարանում
Ընթերցում ենք Թումանյանի ,,Թմկաբերդի առումը,,
Տնային աշխատանք
Կարդալ ,,Թմկաբերդի առումը,, պոեմը: Պոեմի բովանդակությունը գրավոր ներկայացնել 8-9 նախադասությամբ: Տեղադրել բլոգում:
Համացանցից պարզի՛ր, թե ինչ է պոեմը:
Պոեմի բովանդակությունը
«Թմկաբերդի առումը» պոեմը շատ բովանդալից է: Այն ցույց է տալիս մարդկության անկշտությունը՝ հին ժամանակներից եկած: Պարսից շահ Նադիրը ցանկանում էր տիրանալ թմկաբերդին, բայց նա միշտ պարտություն էր կրում քաջ Թաթուլի կողմից: Թաթուլի կինը շատ գեղեցիկ էր, որի մասին իմանալով շահը որոշեց տիրանալ և՝ տիրուհուն, և՝ թմկաբերդին: Նա աշուղ ուղարկեց բերդ՝ շահին գովերգելու և ասելու, որ տիրուհուն ոսկու մեջ կպահի: Տիրուհին գայթակղվեց և մի հաղթանակի ժամանակ խմեցրեց բոլորին, և քնեցնելուց հետո նա դարպասը բացեց թշնամու առաջ և նրանք գրավեցին բերդը: Եվ երբ նադիր շահը տիրուհուն հարցնում է, թե ինչու՞ է ամուսնուն դավաճանել, նա քաջ չե՞ր: Տիրուհին պատասխանում է, որ նա շահից էլ քաջ էր ու սիրուն և կնոջ մատնությամբ ամրոց չի առել: Պատասխանից գազազած շահը կնոջը նետել է տալիս ժայռից, որը մինչև այժմ կանգնած է: Եվ միշտ խոսվում է մարդու և լավ և վատ գործերի մասին մարդիկ գալիս անց են կենում, բայց կարևորը որ մարդ պարզ ու մաքուր է գնում աշխարհից: Խոսվում է այն մասին, որ ոչ մի հարստության դեպքում էլ չի կարելի դավաճանել, սիրած էակին և սիրած հայրենիքն, ոչինչ չի կարող փոխարինել հայրենիքին:
Ինչ է՞ Պոեմը
Պոեմ Չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։
Սակայն պոեմին նաև հուզական ուժեղ երանգը։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը` բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։