Рубрика: Uncategorized

12.02.2019
Դասարանում
ՊԱՏՐԱՆՔ
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
1. Բառերի բացատրություն. կուսական, զուր, զիլ…
Կուսական – բնական վիճակում գտնվող
Զուր – արդյունք չտվող
Զիլ — խիստ
2. Ի՞նչ է պատրանք, բացատրի՛ր վերնագիրը:
Պատրանք նշանակում է խաբեբայություն

Տնային աշխատանք
,,Պատրանք,, բանաստեղծությունը վերհիշեք:

Մեր ուխտը սովորեք անգիր
Մեր ուխտը
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,:
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
է. Տրված մակբայները տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Հաճախ, արդեն, շուտով, վերջ ի վերջո, հենց նոր, վաղուց, միշտ, հետագայում, այսօր, գիշեր ու զօր, առաջին անգամ:

Շուտով գտանք այս ջրհորը, ջուրն էլ շատ սառն է ու համով, արի դու էլ խմի՛ր:
Անապատում ջուրը միշտ էլ ոսկով են գնահատում:
Երեր հազար տարի ապրեց այն ծառը, որի տակ փիլիսոփա Պլատոնը հաճախ զրուցում էր իրսաների հետ:
Պատառաքաղը համարյա …՝ ընդամենը չորս դար առաջ է հայտնագործվել: Վերջ ի վերջո Ֆրանսիայի թագավոր Հենրի Երրորդն է օգտագործել, որովհետև ձեռքով ուտելիս ճերմակօձիքը կեղտոտում էր:
Հարավային Ամերիկայի բնակիչները … են սկսել կարտոֆիլ մշակել՝ 14 հազար տարիառաջ:
… առանց բանվորների գործարաններ են լինելու: … արդեն Ճապոնիայի Նագոյաքաղաքում կա այդպիսին: Նրա տասնութ ռոբոտներն աշխատում են … և առանցհանգստյան օրերի:

2. Կետերը փոխարինի՛ր տրված մակբայներով:

Լրիվ, ամբողջովին, բոլորովին, ամենևին:

Հուշերով տարված՝ լրիվ մոռացել էր հոտն էլ, շներին էլ: Բոլորովին  չէր հիշում, թե որտեղ էր տեսել այդ դեմքը: Ունեցած-չունեցածը ամբողջովին կտակեց փոքր թոռանը: Բոլորովին  մոտ չթողեց որևէ  մեկին: Աչքերից երևում էր, որ պատմածներիս ամենևին չի հավատում: Բոլորովին ցավ չէր զգում: Հումորի զգացումդ լրիվ կորցրել ես: Ծերությունից ամբողջովին մանկացել էր:

3. Տրված նախադասությունները համառոտի՛ր: 

Արգելանոցում բուսական ու կենդանական աշխարհը պահպանվում է: Այդ ծառի տարիքն անցնում է մեկ հազարամյակից: Խիզախ ճանապարհորդին խութերն ու հուժկու հոսանքները չեն վախեցնում:Փչովի նավակը նստած՝ նա Հիմալայներից իջնելու է Ինդոս գետի հոսանքով:Թեթև, մեկտեղանի ինքնաթիռ էր գնել:Բարձունքից քաղաքն այցելուներին բոլորովին ուրիշ տեսքով է երևում:Երեկոյան՝ մթնշաղին, միջատների անլռելի նվագախմբի աղմուկը հազարապատիկ ուժեղ հնչեց:

 

 

Оставьте комментарий