Դասարանում
Գոյականի հոլովում
Կետադրի՛ր տեքստը:
Թագավորը հայտարարեց.
-Դու արքունիքում կարևոր պաշտոն կզբաղեցնես, որովհետև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա և չես վախենում փորձել:
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Շունը,, պատմվածքը:
Անհասկանալի բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Գրի՛ր քո կարծիքը ստեղծագործության վերաբերյալ, ի՞նչ տվեց քեզ այս պատմվածքը:
Երբևէ շուն պահե՞լ ես կամ շփում ունեցե՞լ ես շների, գրի՛ր այդ մասին:
Իմ սիրելի կենդանին
Ես սիրում եմ բոլոր կենդանիներին, բայց իմ ամենասիրելի կենդանին դա շունն է և գերմանամուկը։ Ես պահել եմ շատ կենդանիներ, պահել եմ երկու հատ թութակ, երկու հատ ձուկ և մի հատ գերմանամուկ։ Իմ մի թութակը պատուհանից թռչեց գնաց, իսկ մյուսը իմ եղբայր Արայիկը նվիրեց իր ուսուցչուհուն։ Ձկներին բոլորին նվիրեցինք։ Ստացվում է, որ գերմանամուկը ավելի շատ եմ պահել։ Նա շատ զվարճալի կենդանի է, ամբողջ օրը ինձ հետ է խաղում, իսկ ամբողջ գիշեր իր վանդակում թռվռում էր։ Բարձրանում էր իր վանդակի ամենա վերևը և քցվում ներքև և այդպես ամբողջ գիշեր։ Նա ինձ նման սիրում էր պահմտոցի խաղալ, նրան երբ բաց էի թողնում ձեռքիցըս նա բասկաթոռից ցած էր իջնում և գնում կամ դարակի տակ կամ էր մահճակալների տակ։ Մեկ անգամ այնպես էր պախկվեր ամբողջ օրը չենք կարողացել գտնել։ Երբ երեկոյան իմ հայրիկը եկավ գերմանամուկն դուրս եկավ և գնաց հայրիկիս մոտ։ Իսկ հայրիկը վախենում էր գերմանամկից։ Ցավոք նա հիմա մեզ հետ չի, թե չէ ես այս շարադրությունը չէի գրի այլ կխաղայի իրա հետ։