Рубрика: Uncategorized

06.03.2019

Դասարանում 
,,Շունը,, պատմվածքի քննարկում: 
Գոյականի հոլովները

Բառերից քանիսի՞ արմատին կարող է միանալ և բառ կազմել -իք վերջածանցը, կազմի՛ր հնարավոր տարբերակները և գրի՛ր։

Համերաշխորեն, հավաստել, բարունակ, արևագալ, ավետաբեր, կարծեցյալ, հիշաչարություն, անկեղծանալ։

Տնային աշխատանք
Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից:  Կարդա՛: 

Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը: 

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Ե. Չարենց

1. Բացատրի՛ր այս տողերը՝ Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի:

Իմ կարծիքով այս տողերում ասվում է, որ ինչքան քո կյանքը հաճույքով անցկացնես այդ քան էլ ուրախ էլ կվայելես։

  1. Բացատրի՛ր բառերը՝

անհուն — Հատակ չունեցող, անհատակ, չափազանց խոր:

գանգատ — Տրտունջ, բողոք, դժգոհություն:

հրճվանք — ցնծություն, մեծ ուրախություն:

3․ Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր:

<<Վայելիր քո կյանքը>>

 

Оставьте комментарий