Դասարանում
Հայերենի ֆլեշմոբ
Քննարկում՝
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Տնային աշխատանք
Ռուբայաթը սովորի՛ր անգիր:
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան — ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո — հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով — նա սնում է գալիքը,
Եվ այսպես– տևում ես դու երկար, — ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես:
Ռուբայաթներից ևս մեկը սովորի՛ր անգիր՝ քո ընտրությամբ:
IV
Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։
1. Բացատրի՛ր բառերը՝ հունտ, սնել:
հունտ — շերմի ձու, հատիկ
սնել — սնու
2. Գրավոր մեկնաբանի՛ր ռուբայաթը:
3. Գրի՛ր շարադրություն ,,Ամեն վայրկյան դու այլ ես,, վերնագրով:
Ամեն վայրկյան դու այլ ես
Ամեն վայրկյան դու ուրիշ ես, մեկ վայրկյան առաջ դու զայրացած էիր: Իսկ մեկ վայրկյան հետո երջանիկ: Ինչպե՞ս կարող է այդպես լինել կամ ո՞վ է այդպիսին: Ես չգիտեմ թե ինչպես կարող է այդպես լինել, բայց գիտեմ թե ով է այդպիսին: Դա իմ մայրիկն է և իմ ընկերուհին: Չեմ նշելու, թե որ մի ընկերուհին է, որպիսզի այդ մարդը հանկարծ չնեղանա: Մայրիկս կարող ինձ հետ ջերմ խոսալ, իսկ երբ իմ փոքրիկ եղբայրը չարություն է անում նա զայրանում է և փոքրիկ եղայրիս վրա և ինձ: Տեսնում եք թե ինչ անարդար է կյանքը: Եթե իմ մայրիկը այդպիսին է, դա նշանակում է իմ ընկերուհին ել պարտադիր այդպիսին պետքե լինի: Մի պահ նա ուրախ է իսկ մեկ վայրկյան հետո արդեն լացում է: Իհարկե անհայտ է թե ինչից է լացում, բայց դե: