Рубрика: Uncategorized

Մաթեմատիկա

Վարժ.1104

ա) 7,21  >  7,2

բ) 99,2  > 98,9

գ) 55,3  <  56,4

դ) 3,285  >  3,185

Վարժ.1105

ա) 2,547  >  2,537

բ) 5,568  >  4,568

գ) 10,85  < 10,95

դ) 885,623  <  885,633

Վարժ.1107

5,6    11,2     11,56    28,43    60,32   3291,83     60,325

Վարժ.1108

41,01    8,94    5,69    10,3    -3,27    -3,2    -0,5

Рубрика: Uncategorized

12.03.2019
Դասարանում 
Ռուբայաթ. քննարկել, գրավոր վերլուծել բլոգում 


Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է
Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

Ասում են՝ վիթխարի հերոս, հանճարեղ է եղել Իսքյանդարը
Շարժել է, խառնել է իրար ազգեր ու ցեղեր Իսքյանդարը.
Բայց գիտե՛ս դու շարժումն ու ընթացքը և գիտես՝ չլիներ թե ընթացքը—
Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր Իսքյանդարը:

Մի հարուստ դերվիշ էր եկել, նա ասում էր, թե ցնո՛րք է կյանքը.
Անիմաստ, անգո մի տեսիլ, երկնային մի շնո՛րհք է կյանքը.
Դու շարժե՞լ ես արդյոք բազուկներդ, վաստակե՞լ ես արդյոք ու հոգնել,—
Ուրեմն գիտե՛ս դու անշուշտ, թե ինչո՞վ է, որ նորք է կյանքը։


Տնային աշխատանք
Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը, ընտրի՛ր քեզ անծանոթ որևէ բանաստեղծություն, սովորի՛ր անգիր:
Գրի՛ր շարադրություն տրված վերնագրերից մեկով.

  • Ինչքան որ հուր կա իմ սրտում…
  • Էլի գարուն կգա…
  • Աշխարհը երգով…
  • Ես իմ անուշ Հայաստանի …
  • Տեսնո՞ւմ ես…

Էլի գարուն կգա

Էլի գարուն կգա և մարդիկ դուրս կգան իր տներից։ Կծաղկի առաջին ծաղիկը և կվերադառնա արևը։ Ցուրտ ձմեռից հետո հալվում է ձյունը և գալիս են թիթեռները և զատիկները։ Ոչ միայն թիթեռները և զատիկները, նաև թռչունները։ Ես գարնանը արթնանում եմ թռչունների ծվծվոցներից և վեր եմ կանում լավ տրամադրությամբ։ Երբ հալվում է ձյունը այդ ձյան տակից դուրս են գալիս կանաչ խոտերը։ Բոլոր տներում մարդ չի լինում, որովհետև նրանք դուրս են գալի և գնում այգիներ, մոլեր, թանգարաններ և այլն։ Ձմռանը հավես չի լինում ինչ — որ տեղ գնալու, իսկ գարնանը տրամադրությունը բարձրանում է և հավեսը փախնում է։