Рубрика: Uncategorized

20.03.2019

Դասարանում
,,Հացը,, պատմվածքի քննարկում:

  1. Բացատրի՛ր տրված դարձվածքները.

կրակ կտրել- զայրանա

օր ու արև չտալ- անհագստանալ

ձեռք մեկնել- օգնել

նոր էջ բացել- նորից սկսել

հին երգը երգել- նույն բանը կրկնել

ջրի երես դուրս գալ- բացահայտվել

  1.    Ներկայացրու մի քանի իրավիճակ, որոնցում ,,հարբել,, բառն օգտագործվի տարբեր իմաստներով:                                                                                                                                 Աղջիկը հարբել էր ծաղկի բույրից                                                                                              Իսկ տղան հարբել էր աղջկանից, որը հարբել էր ծաղկի բույրից                                         Հայրիկս հարբել էր հարսանիքի ժամանակ


3. 10.  Տրված բառախմբերը վերածիր նախադասությունների:

Ռուսաստան, թագավոր, Պետրոս, Առաջին, պալատ, սպիտակ, ագռավ, պահել:

Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում սպիտակ ագռավ էր պահում։

Ամբիոն ,մոտ , կանգնել , մարդ, պատմել, Հայաստան, մասին:

Ամբիոնի մոտ կանգնած մարդը պատմում էր Հայաստանի մասին։

Թանգարան, բերել , զարմանալ, իրեր, պահել, տուն, վերնահարկ:

Թանգարանից բերված զարմանալի իրերը պահում էին տան վերնահարկում։

Կարթագեն, Հռոմ, գլխավոր, ախոյան, էր:

Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանն էր։


Տնային աշխատանք

ՊԱՊԸ

Իմ պապը տնկել է

Մեր գյուղի շիվերը,

Իմ պապը պայտել է

Մեր գյուղի ձիերը:

Իմ պապը մեր գյուղի

Պատերը շարել է

Եվ բոլոր կամերը

Մեն-մենակ քարել է:

Ջրել է իր այգին,

Ու մարգը բահել է,

Եվ արդար քրտինքով

Իր տունը պահել է:

Իմ պապը վարել է,

Իմ պապը ցանել է,

Իսկ հնձի ժամանակ

Ձեռքի մեջ մանգաղի

Դաստակը ցավել է:

Իմ պապը հողի հետ

Խորհել ու խոսել է,

Ամպի հետ արտասվել,

Ջրի հետ հոսել է…

Մի օր էլ, երբ հանկարծ

Ծալվել են ծնկները,

Զարմանքից քարացել,

Ամոթից շիկնել է:

Թողել է նա մաճը

Եվ շունչը պահել է,

Եվ հետո քրտինքը

Ճակատին պաղել է:

Եվ պապը ակոսում

Պառկել ու քնել է,

Խառնվել այն հողին,

Որ իրեն սնել է:

 Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ինչպե՞ս ես հասկանում՝

 Մի օր էլերբ հանկարծ

Ծալվել են ծնկները,

Զարմանքից քարացել,

Ամոթից շիկնել է:

Իմ կարծիքով ուզում է ասել, որ այդ պապիկը աշխատել — աշխատել է և երբ ել չէր կարողանում աշխատել իրեն ամոթ զգաց:

  1. Բնութագրի՛ր պապին:                                                                                                                  Պապիկը շատ էր սիրում աշխատել, նա հոգ էր տանում իր գյուղի մասին:
  2. Փորձի՛ր նկարագրել պապին:                                                                                                      Պապիկը շատ ծեր էր, ալեհեր մազերով և երկար մորուքով:
  3. Նկարագրիր գյուղի կյանքն ու գյուղացուն ըստ այս բանաստեղծության:

Գյուղում շատ դժվար էր ապրելը պապու համար: Քանի որ նա էր ամբողջ գործը անում գյուղի համար:

  1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:                                                                  Մարգ-ածուշ, Ակոս֊Մատնեք, Շիվ- տունկ, Մանգաղ֊Գյուղատնտեսական ձեռքի գործիք:

Оставьте комментарий