Рубрика: Uncategorized

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 9

Սահմանել մշակույթ, կրոն  հասկացությունները:

Մշակույթ՝ որևէ ժողովրդի այդպիսի նվաճումների մակարդակը որոշակի դարաշրջանում:

Կրոն՝գիտական աշխարհըմբռնման հետ անհամատեղելի՝ աշխարհը կառավարող գերբնական ուժերի (աստծու, ոգիների ևն) հավատ՝ պաշտամունք:

Պատմիր, համեմատիր քո հասակակցի կրթությունը, դաստիարակությունը հին Հունաստանում  ապրող քո հասակակցի հետ:

Ք.ա. VIII դ. Հունաստանում սկզբնավորվեց գրավոր մշակույթը: Հույները փյունիկեցիներից փոխ առան այբուբենը և հարմարեցրին իրենց լեզվին՝ ստեղծելով 22 տառից կազմված այբուբեն: Գրառումները կատարվում էին մոմածածկ տախտակների կամ պապիրուսների վրա: Ստեղծվեցին առաջին գրքերը:
Արխաիկ դարաշրջանում գրաճանաչ մարդկանց մեծ պահանջ առաջացավ: Պոլիսներում սկսեցին պետական ծախսե ով բացել տարրական դպրոցներ: Երեխաներին սովորեցնում էին գիր, հաշիվ, սրբազան երգեր ու ծեսեր: Ք.ա. V դ. Հունաստանում գրաճանաչության մակարդակը բավականին բարձր էր:
Հետագայում հայտնվեցին նաև բարձր տիպի դպրոցներ: Դրանք մասնավոր էին, պատկանում էին հանրաճանաչ իմաստասերներին: Այդպիսիք էին Պլատոնի ակադեմիան և Արիստոտելի լիկեոնը: Իմաստասերներն իրենց աշակերտներին գիտելիքներ էին տալիս բնության և հասարակության մասին:

Հիմնավորիր , այն միտքը, որի հետ համաձայն ես: /Ցիցերոնի Ցիցերոն.խոսքեր, որոնք ստիպում են մտածել:/
Ես համաձայն եմ առաջին մտքի հետ։ Մեծ-մեծ խոսողները հաճախ տարբեր բաներ չեն իմանում, իսկ այն մարդիկ ովքեր լռում են շատ բաներ են իմանում։

  • Պարծենկոտ խոսքերը թուլության առաջին հատկանիշն են, իսկ մեծ գործերի ընդունակ մարդիկ լեզուն փակ են պահում:
    Աշխարհում ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա:
  • Մոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները:
  • Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ:
  • Սերը ծնողների հանդեպ բոլոր առաքինությունների մայրն է:

Ներկայացնել Օլիմպիական խաղերի պատմությունը
Խաղերը անցկացվում Օլիմպիա ավանում, որտեղ Զևսի և նրա կնոջ՝ Հերայի դիցուհու տաճարներն էին: Կառուցվել էին նաև գիմնազոն՝ մարզումների և ստադիոն՝ մրցումների համար: Դասական շրջանում խաղերը տևում էին հինգ օր: Առաջին օրը կատարվում էին սրբազան ծիսակատարություններ: Մրազիկները և դատավորները հանդիսավոր երդվում են լինել արդար: Հարջորդ երեք օրերին մարզիկները մրցում էին ձիավարությունից, մարտակառք կառավարելուց, ըմբշամարտից, կռմփամարտից, վազքից և այլն: Վերջին՝ հինգերորդ օրը հրապարակվում էին հաղթողների անունները: Նրանք պարգևատրվում էին դափնեպսակով: Դրան հաջորդում էր սրբազան ճաշկերույթ: Մարզիկները լքում էին Օլիմպիա ավանը՝ խոստանալով բարձր պահել խաղերի հեղինակությունը: Օլիմպիա խաղերը շարունակվել են մինջև Ք.հ. 393թ.: Քրիստոնեական եկեղեցու պահանջներով դրանք արգելվել են: Վերականգնվել են Ք.հ. 1896թ., երբ Աթենքում կազմակերպվեցին մեր ժամանակների Առաջին օլիմպիական խաղերը:

Рубрика: Uncategorized

Մաթեմատիկա

1)     3.32 x 0.101
3.21 x 0.562
0.861 x 0.242
3.02 x 6.48
95.5 x 3.17
0.999 x 0.732
2)  7.668 x 24 — 9.68
5.306 x 42 + 5.36 * 82
2.4 x 98 + 4.8
3.2 x 103 — 9.6
35.22 + 45.83 x 2.6
1.654 x 3.4 + 6.4 x 9.5
35.4 x 1.99 + 35.4
1.22 x 97 + 3.66
Նահապետյան 1160, 1161
Рубрика: Uncategorized

Բրոկոլիի և Ծաղկակաղամբի արկածները

Բրոկոլի։ Բարև ծաղկակաղամբ, հարմա՞ր է պարկելը։

Ծաղկակաղամբ։ Բարև, այո։ Կարող է այսօր մարդ է գալու և վերջապես ինձ գնի և ես գնամ մարդկային տուն։

Բրոկոլի։ Այո, այսօր գալու են մարդիկ։ Մոռացել էիր այսօր 80% զեղջ է, ես շատ եմ վախենում գիտես ինչու՞։

Ծաղկակաղամբ։ Ոչ, ինչու՞։

Բրոկոլի։ Մարդիկ զոմբիների նման են դառնում դռները ջարդում են, վաճարողի վրա էլ բանջարեղենով խբում են։

Ծաղկակաղամբ։ Իսկ դու որտեղի՞ց գիտես դա։

Բրոկոլի։ Մի օր առաջ վաճառողները վախեցած հիշում էին անցած զեղջերը։

Ծաղկակաղամբ։ Գիտես չէ իմ ծնողներին պատրաստել են։

Բրոկոլի։ Գիտեմ, իրենց հոտը մինչև ստեխ հասել է։ Բոլորըս ստեխ խեխտվել ենք։

Ծաղկակաղամբ։ Դե հիմա ինչ անենք մեղք չունենք, որ մեզանից այսպիսի հոտ է գալիս։

Բրոկոլի։ Սլու՞մ ես, արդեն մարդիկ գալիս են։

Ծաղկակաղամբ։ Այո լում եմ, Ուռաաա։

Հեղինակ։ Այդ վախտ բանջարեղենները քնեցին։ Այդ օրվանից հետո նրանց գնել էին և նրանք ապրում էին ուրախ և երջանիկ։

Рубрика: Uncategorized

Միջին դպրոցի յոթ հրաշալիքները

1. Առաջին հրաշալիքն ինձ համար ազատ հագուստն է: Մենք կարող ենք հագնվել ոչ թե սև և սպիտակ, այլ ինչ ուզում ենք:

2. Երկրորդ հրաշալիքը ճամփորդություններն են: Մեզ տանում են եռօրյա ճափորդությունների, և ոչ միայն եռօրյա: Ինձ դուր է գալիս, որ մեզ տանում են Հայաստանի տարբեր վայրեր և հնամյա քաղաքներ, որոնք բոլորին շատ են դուր գալիս:

3. Իսկ երրորդ հրաշալիքը ֆիզկուլտուրան է։ Մենք կարող ենք ընտրել մարմնամարզություն, նետաձգություն, սուսերամարտ, ֆուտբոլ, բասկետբոլ և այլն։ Ես ընտրել եմ սուսերամարտ և չեմ ափսոսում։

4․ Չորրորդ հրաշալիքը  կանաչապատ տարածքն է։ Մեր դպրոցում աշխատում են կանաչապատել ամեն ինչ։

5․ Հինգերորդ հրաշալիքը  չաղտոտված տարածքն է։ Մենք փորձում ենք պահպանել մեր դպրոցի մաքությունը։ Որտեղ որ նայես, մի աղբ չես գտնի։

6. Վեցերորդ հրաշալիքը  դպրոցի մեծությունն է։ Մեր դպրոցը շատ — շատ մեծ է։

7․ Յոթերորդ հրաշալիքը ուսուցիչների բարիությունն է։ Ուսուցիչները շատ բարի են, նրանք շատ խիստ չեն, և դա ուղակի հրաշալիք է։

Рубрика: Uncategorized

Արտեմիս

Որսորդ աստվածուհի Արտեմիսը եղել է ընտանի և վայրի կենդանիների հովանավորը։ Հնագույն ժամանակներում երբեմն պատկերվել է կենդանու, օրինակ՝ արջի տեսքով։ Հետագայում նա դառնում է երեխա ունեցող մայրերի պահապան դիցուհին։ Հավերժ դեռատի չքնաղ դիցուհին ծնվել է Դելոս կղզում իր եղբոր՝ ոսկեգանգուր Ապոլլոնի հետ։ Նրանք երկվորյակներ են։ Բոլորին կյանք է տալիս Արտեմիսը, հոգ տանում այն ամենի համար, ինչ ապրում է երկրի վրա և աճում է անտառում ու դաշտում։ Նա հոգում է վայրի գազանների, ընտանի կենդանիների և մարդկանց համար։ Նա աճեցնում է խոտ, ծաղիկներ և ծառեր, նա բարեմաղթում է ծնունդը և ամուսնությունը։ Առատ զոհաբերություններ են մատուցում հույն կանայք Զևսի դուստր Արտեմիսին, որ երջանկություն է սփռում ու դարմանում։ Պայծառ օրվա պես չքնաղ Արտեմիսը՝ աղեղն ու կապարճը ուսը գցած, որսորդի նիզակը ձեռքին, որս է անում սաղարթախիտ անտառներում և արևով ողողված դաշտերում։ Հավերժահարսերի աղմկոտ բազմությունը ուղեկցում է նրան, իսկ նա՝ վսեմաշուք ու գեղեցիկ, որսորդ աղջկա կարճ, հազիվ ծնկները ծածկող զգեստով, թեթևաքայլ սլանում է լեռների լանջերին։ Եվ նրա անվրեպ նետերից չեն կարողանում ճողոպրել ո’չ եղջերուն, ո’չ էլ գազազած վարազը։ Իսկ երբ հոգնում է դիցուհին որս անելուց, շտապում է Դելփիքի սրբավայրը՝ սիրելի եղբոր՝ Ապոլլոնի մոտ։ Այնտեղ է հանգստանում Արտեմիսը
։