Рубрика: Uncategorized

Արտեմիս

Որսորդ աստվածուհի Արտեմիսը եղել է ընտանի և վայրի կենդանիների հովանավորը։ Հնագույն ժամանակներում երբեմն պատկերվել է կենդանու, օրինակ՝ արջի տեսքով։ Հետագայում նա դառնում է երեխա ունեցող մայրերի պահապան դիցուհին։ Հավերժ դեռատի չքնաղ դիցուհին ծնվել է Դելոս կղզում իր եղբոր՝ ոսկեգանգուր Ապոլլոնի հետ։ Նրանք երկվորյակներ են։ Բոլորին կյանք է տալիս Արտեմիսը, հոգ տանում այն ամենի համար, ինչ ապրում է երկրի վրա և աճում է անտառում ու դաշտում։ Նա հոգում է վայրի գազանների, ընտանի կենդանիների և մարդկանց համար։ Նա աճեցնում է խոտ, ծաղիկներ և ծառեր, նա բարեմաղթում է ծնունդը և ամուսնությունը։ Առատ զոհաբերություններ են մատուցում հույն կանայք Զևսի դուստր Արտեմիսին, որ երջանկություն է սփռում ու դարմանում։ Պայծառ օրվա պես չքնաղ Արտեմիսը՝ աղեղն ու կապարճը ուսը գցած, որսորդի նիզակը ձեռքին, որս է անում սաղարթախիտ անտառներում և արևով ողողված դաշտերում։ Հավերժահարսերի աղմկոտ բազմությունը ուղեկցում է նրան, իսկ նա՝ վսեմաշուք ու գեղեցիկ, որսորդ աղջկա կարճ, հազիվ ծնկները ծածկող զգեստով, թեթևաքայլ սլանում է լեռների լանջերին։ Եվ նրա անվրեպ նետերից չեն կարողանում ճողոպրել ո’չ եղջերուն, ո’չ էլ գազազած վարազը։ Իսկ երբ հոգնում է դիցուհին որս անելուց, շտապում է Դելփիքի սրբավայրը՝ սիրելի եղբոր՝ Ապոլլոնի մոտ։ Այնտեղ է հանգստանում Արտեմիսը
։

Оставьте комментарий