Рубрика: Uncategorized

Միջին դպրոցի յոթ հրաշալիքները

1. Առաջին հրաշալիքն ինձ համար ազատ հագուստն է: Մենք կարող ենք հագնվել ոչ թե սև և սպիտակ, այլ ինչ ուզում ենք:

2. Երկրորդ հրաշալիքը ճամփորդություններն են: Մեզ տանում են եռօրյա ճափորդությունների, և ոչ միայն եռօրյա: Ինձ դուր է գալիս, որ մեզ տանում են Հայաստանի տարբեր վայրեր և հնամյա քաղաքներ, որոնք բոլորին շատ են դուր գալիս:

3. Իսկ երրորդ հրաշալիքը ֆիզկուլտուրան է։ Մենք կարող ենք ընտրել մարմնամարզություն, նետաձգություն, սուսերամարտ, ֆուտբոլ, բասկետբոլ և այլն։ Ես ընտրել եմ սուսերամարտ և չեմ ափսոսում։

4․ Չորրորդ հրաշալիքը  կանաչապատ տարածքն է։ Մեր դպրոցում աշխատում են կանաչապատել ամեն ինչ։

5․ Հինգերորդ հրաշալիքը  չաղտոտված տարածքն է։ Մենք փորձում ենք պահպանել մեր դպրոցի մաքությունը։ Որտեղ որ նայես, մի աղբ չես գտնի։

6. Վեցերորդ հրաշալիքը  դպրոցի մեծությունն է։ Մեր դպրոցը շատ — շատ մեծ է։

7․ Յոթերորդ հրաշալիքը ուսուցիչների բարիությունն է։ Ուսուցիչները շատ բարի են, նրանք շատ խիստ չեն, և դա ուղակի հրաշալիք է։

Оставьте комментарий