Рубрика: Uncategorized

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 9

Սահմանել մշակույթ, կրոն  հասկացությունները:

Մշակույթ՝ որևէ ժողովրդի այդպիսի նվաճումների մակարդակը որոշակի դարաշրջանում:

Կրոն՝գիտական աշխարհըմբռնման հետ անհամատեղելի՝ աշխարհը կառավարող գերբնական ուժերի (աստծու, ոգիների ևն) հավատ՝ պաշտամունք:

Պատմիր, համեմատիր քո հասակակցի կրթությունը, դաստիարակությունը հին Հունաստանում  ապրող քո հասակակցի հետ:

Ք.ա. VIII դ. Հունաստանում սկզբնավորվեց գրավոր մշակույթը: Հույները փյունիկեցիներից փոխ առան այբուբենը և հարմարեցրին իրենց լեզվին՝ ստեղծելով 22 տառից կազմված այբուբեն: Գրառումները կատարվում էին մոմածածկ տախտակների կամ պապիրուսների վրա: Ստեղծվեցին առաջին գրքերը:
Արխաիկ դարաշրջանում գրաճանաչ մարդկանց մեծ պահանջ առաջացավ: Պոլիսներում սկսեցին պետական ծախսե ով բացել տարրական դպրոցներ: Երեխաներին սովորեցնում էին գիր, հաշիվ, սրբազան երգեր ու ծեսեր: Ք.ա. V դ. Հունաստանում գրաճանաչության մակարդակը բավականին բարձր էր:
Հետագայում հայտնվեցին նաև բարձր տիպի դպրոցներ: Դրանք մասնավոր էին, պատկանում էին հանրաճանաչ իմաստասերներին: Այդպիսիք էին Պլատոնի ակադեմիան և Արիստոտելի լիկեոնը: Իմաստասերներն իրենց աշակերտներին գիտելիքներ էին տալիս բնության և հասարակության մասին:

Հիմնավորիր , այն միտքը, որի հետ համաձայն ես: /Ցիցերոնի Ցիցերոն.խոսքեր, որոնք ստիպում են մտածել:/
Ես համաձայն եմ առաջին մտքի հետ։ Մեծ-մեծ խոսողները հաճախ տարբեր բաներ չեն իմանում, իսկ այն մարդիկ ովքեր լռում են շատ բաներ են իմանում։

  • Պարծենկոտ խոսքերը թուլության առաջին հատկանիշն են, իսկ մեծ գործերի ընդունակ մարդիկ լեզուն փակ են պահում:
    Աշխարհում ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա:
  • Մոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները:
  • Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ:
  • Սերը ծնողների հանդեպ բոլոր առաքինությունների մայրն է:

Ներկայացնել Օլիմպիական խաղերի պատմությունը
Խաղերը անցկացվում Օլիմպիա ավանում, որտեղ Զևսի և նրա կնոջ՝ Հերայի դիցուհու տաճարներն էին: Կառուցվել էին նաև գիմնազոն՝ մարզումների և ստադիոն՝ մրցումների համար: Դասական շրջանում խաղերը տևում էին հինգ օր: Առաջին օրը կատարվում էին սրբազան ծիսակատարություններ: Մրազիկները և դատավորները հանդիսավոր երդվում են լինել արդար: Հարջորդ երեք օրերին մարզիկները մրցում էին ձիավարությունից, մարտակառք կառավարելուց, ըմբշամարտից, կռմփամարտից, վազքից և այլն: Վերջին՝ հինգերորդ օրը հրապարակվում էին հաղթողների անունները: Նրանք պարգևատրվում էին դափնեպսակով: Դրան հաջորդում էր սրբազան ճաշկերույթ: Մարզիկները լքում էին Օլիմպիա ավանը՝ խոստանալով բարձր պահել խաղերի հեղինակությունը: Օլիմպիա խաղերը շարունակվել են մինջև Ք.հ. 393թ.: Քրիստոնեական եկեղեցու պահանջներով դրանք արգելվել են: Վերականգնվել են Ք.հ. 1896թ., երբ Աթենքում կազմակերպվեցին մեր ժամանակների Առաջին օլիմպիական խաղերը:

Оставьте комментарий