Рубрика: Uncategorized

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 11

254px-Monsiau_-_Alexandre_et_Diogène

Ալեքսանդր Մակեդոնացի

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:

Գիտելիքների և անկոտրում կամքի շնորհիվ նրան վերապահված էր դառնալ Հին Աշխարհի Մեծագույն Գործիչներից մեկը: Ալեքսանդր Մակեդոնացին ավարտի հասցրեց պարսիկների դեմ պատերազմի նախապատրաստությունը: Ք. Ա. 334 թ. երիտասարդ արքան 40 հազարանոց բնակով մուտք գործեց փոքր Ասիա:  Սկսվեց նրա նշանավոր արշավանքը: Այն տևեց շուրջ տասը տարի միչև Ք. Ա. 325 թ.: Ալեքսանդրը նախ գրավեց գրեթե ամբողջ փոքրիկ Ասիան ապա Փյունիկիան, Եգիպտոսը և Ասորիքը: Գլխավոր ժակատամարտը տեղի ունեցավ Ք. Ա. 331 թ. Հյուսիսային Միջագետքում Գավգամելա կոչվող վայրում:

Ներկայացրու Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերության տրոհման պատճառները:

Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ Ք. Ա. 323 թ. 33 տարեկան հասակում: Արքայական իշխանության համար դաժան պատերազմներ սկսվեցին: Միմյանց դեմ պայքարում էին Ալեքսանդր Մեծի զորավարները, որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր զբաղեցնելու թափու գահը: Ի վերջո Ալեքսանդրի տերությունը տրոհվեց: Առաջացավ հելլենիստական նոր պետություններ Սելևկյան տերությունը, Եգիպտոսը, Մակեդոնիան, Պերգամոնը և այլն:

Տալ հելլենիստական մշակույթ հասկացության բացատրությունը:Պատմեկ հելլենիստական մշակույթի կենտրոնների , նրանց նվաճումների մասին:

Հելլենականություն բառացի նշանակում է հունականություն։ Ալեքսանդրի տերության ստեղծմամբ տեղի ունեցավ հունական և արևելյան մշակույթների փոխներթափանցում, համադրում։ Ալեքսանդրի տերության հսկայական տարծքում լուրջ խնդիր ծառացավ։ Անհրաժեշտ էր կարգավորել այնտեղ ապրող բազմաթիվ ժողովուրդների կյանքը։ Նրանք հասարակական զարգացման ամենատարբեր մակարդակներում էին տոհմացեղային կենցաղից մինչև պոլիսային կարգ։

Ներկայացնել Ալ. Մակեդոնացու օրոք տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

Ք.ա 334թ- Երիտասարդ արքան 40 հազարանոց բանակով մուտք գործեց Փոքր Ասի:Սկսվեց նրա նշանավոր Արևելյան Արշավանքը:Այն տեվեց շուրջ տաս տարի:

Ք.ա 325թ-Ալեքսանդրը նախ գրավ եց գրեթե ամբոջ Փոքր Ասիան, ապա Ասորիքը, Եգիպտոսը և Փյունիքը:

Ք.ա 331թ-Եղավ ամենա կարևոր ճակատամարտը ՝ Գավգամելայի ճակատամարտը:Պարսկական զորքը ջաղջախվեց և պարսիկները առանց կռիվի հանձնեցին իրենց մայրաքղաք Պերսեպոլիսը:

Ք.ա 325թ- Արքան վերադառնում է Բաբելոն , որը դարձրել է իր պետության մայրաքաղաք:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , դասագիրք, 6-րդ դասարան, էջ 91-101, համացանց

Լրացուցիչ աշխատանք

Հետաքրքիր տեղեկություններ հին Հռոմի մասին:

8 փաստ հին հռոմի մասին

1.     Հռոմեացիներն ըմպում էին գլադիատորների արյունը: Հին Հռոմում սովորություն ունեին խմելու սպանած գլադիատորների արյունը` հավատալով, որ այդպես վերցնում են նրանց ուժը:

2.     Հռոմեացիները երիտասարդ չէին մահանում: Թեև կյանքի միջին տևողությունը Հին Հռոմում կազմում էր 25 տարի, շատերն էին ապրում մինչև խոր ծերություն: Իսկ ընդհանուր մահացության 25 տարին պայմանավորված է եղել ծննդաբերության ժամանակ երիտասարդ կանանց մահացությամբ, ինչպես նաև երեխաների շրջանում մահվան բազմաթիվ դեպքերով:

3.     Մանուշակագույնը հարուստների գույնն էր համարվում: Հին Հռոմում սովորություն ունեին անծանոթներին դիմավորել` ըստ հագուստի, ավելի շուտ, ըստ հագուստի գույնի:

4.     Հաստ հոնքերը խելքի նշան էին: Հռոմում կանանց շրջանում գնահատվում էին հաստ հոնքերը, ինչը բարձր ինտելեկտի նշան էր համարվում:

5.     Ատամնաբուժությունը մեծ պահանջարկ ուներ: Հին Հռոմում ատամնաբույժներ կային, իսկ հռոմեացիները բավականին մեծ խնամքով հոգ էին տանում ատամների մասին:

6.     Թույն խմելու սովորություն կար: մեր թվարկության առաջին դարից սկսած` հռոմեացի կայսրերն ամեն օր ոչ մեծ քանակությամբ թույն ընդունելու ավանդույթ էին սահմանել` իմունիտետ ձեռք բերելու նպատակով:

7.     Հռոմեացի կանայք ներկում էին վարսերը: Սկզբնապես ներկված վարսերը թեթև վարքի նշան էր համարվում, սակայն կայսրերից մեկի կինը նորաձև դարձրեց տարբեր գույնի կեղծամներ կրելը, իսկ ավելի ուշ նաև վարսերը ներկելը:

8.     Հռոմեացիներն օճառ չէին օգտագործում: Նրանք ամեն օր լոգանք էին ընդունում, սակայն օճառ չէին օգտագործում: Դրա փոխարեն նրանք յուղերով էին իրենց պատում:

 

10 փաստ Հռոմի մասին

1. Մոտ 3000 դար հաշվող իր պատմության ընթացքում Հռոմը մեկ անգամ չէ, որ կոչվել է Հավերժական քաղաք, սակայն ամենահին քաղաքը, որ միշտ բնակեցված է եղել, հանդիսանում է Լիբանանում գտնվող Բիբլոս քաղաքը, որի մասին առաջին հիշատակումները են արվել դեռ 7000 տարի առաջ ։

2. Սկզբնական շրջանում Հռոմում կանայք շատ քիչ էին և Հռոմի բնակիչները հաճախակիորեն առևանգում էին հարևանությամբ բնակվող իտալիկական ցեղերի կանանց, որոնց մի մասը բաժին էր հասնում առևանգիչներին, իսկ ամենաագեղեցիկները` ամենաազդեցիկ սենատորներին։

3. Հռոմը միակ քաղաքն է աշխարհում, որն իր մեջ ընգրկում է ինքնիշան պետություն՝ Վատիկանը, որը նաև աշխարհի ամենափոքր պետությունն է։

4. Աշխարհում առաջին առևտրային կենտրոնը կառուցվել է Հռոմում՝ Տրայանոս կայսեր կողմից։ Այն ուներ երեք մակարդակ և ավելի քան 150 վաճառակետ, որտեղ վաճառում էին ամեն ինչ՝ սկսված սնունդից, վերջացրած համեմունքներով և հագուստեղենով։

5. Օձը շատ տարածված է հռոմեական զարդապատկերների վրա։ Համարվում էր, որ օձ պատկերող զարդի տերը հաջողակ և բախտավոր պետք է լինի։

6. Երբ մահանում էր հերթական հռոմեական կայսրը, մի արծիվ էին ազատ արձակում, որը պետք է մահացած կայսեր հոգին տաներ երկինք, քանի որ արծիվը հռոմեական գլխավոր աստծո՝ Յուպիտերի խորհրդանիշն էր։

7. Կոլիզեի բացման օրը, դրա արենայի վրա սպանվել է 5000 կենդանի, Կոլիզեի ողջ պատմության ընթացքում, դրա արենայում սպանվել է մոտ կես միլիոն մարդ և մեկ միլիոն տարբեր կենդանի։

8. Հռոմեացիները շատ սնահավատ են եղել։ Նրանք հավատում էին, որ զանգերի ղողանջը հեշտացնում է ծննդաբերությունը, բու տեսնելը անհաջողություն է բերում, իսկ մեղուները՝ հաջողություն։

9. Կոլիզեն ունեցել է արևից պաշտպանող շարժական առագաստ։ Կոլիզեն կառուցել են 12 տարի շարունակ և արդյունքում, 3 րոպե էր պահանջվում, որպեսզի 70000 հոգի մտներ կառույցի մեջ։

10. Ադրիանոս Կայսեր օրոք կայսրության հյուսիսային սահմանի ողջ երկայնքով կառուցվեց պաշտպանական պատ՝ կայսրության հողերը բարբարոսների ներխուժումից պաշտպանելու համար։ Ի ձգվածությամբ այն կարող էր մրցել Մեծ Չինական պատի հետ։ Այսօր դրա մնացորդները կարելի է տեսնել Բրիտանիայի մի շարք շրջաններում։