Տնային աշխատանք
Կարդա՛ Ղ. Աղայանի ,,Այծատուր,, հեքիաթը:
Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Սովդաքար-առևտրական
Հոժար-պատրաստ
Երաշտ-շոգ եղանակ
Նեցուկ-հենարան
Ստեպ-ստեպ — շարունակ, անդադար, հաճախակի
Ճոթեղեն — կտորեղեն
Գավիթ — նախասրահ
Կյուրակե — կիրակի
Ցիմ-ցիմ — կենդանի, ամբողջովին
Բացատրի՛ր վերնագիրը:
այծից հայտնաբերված, այծի բարիքը , կամ այծի բերած
Դուրս գրիր հեքիաթի իմաստը արտահայտող տողերը:
Այստեղ հեքիաթաբաններն ասում են, թե՝ այգեպանների աչքումը Այծատուրն իրանց տիրոջ նման էր երևացել, իսկ սովդաքարը՝ մի ուրիշի։ Ասում էլ են, թե՝ ճակտի գրածը չի ջնջվիլ, և ուրիշի համար հոր փորողը ի՛նքը կընկնի նրա մեջ։