Դասարանում
Գոյականի թիվը. տեսական նյութ
Առաջադրանքներ
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Տորք Անգեղյա և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության Երկրորդ երգի Դ, Ե, Զ հատվածները:
Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:
1. Ընդգծի՛ր նախադասությունների գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։
Օձերի որոշ տեսակներ, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են: Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի: Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են: Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ:
- Դրասանգ, նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման, սյուք, եղեռն, եղեգն, եղերերգ, շամբ, երիվար, ծաղկաշղթա, զեփյուռ: Դրասանգ — ծաղկաշղթա, նժույգ — երիվար, եղրևանի — յասաման, դիպակ — եղերերգ, սյուք — զեփյուռ, եղենգ — շամբ:
- Անխինդ, ապաշնորհ, անպատկառ, ակնհայտ, տարտամ, անձիրք, անվնաս, անամոք, անհարիր, անթաքույց, անսփոփ, անխաթար, անամոթ, անորոշ:
3.. Փակագծի բառերից ընտրի՛ր նախադասությանը համապատասխանողը:
Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
- Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
- Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
- Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
- Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
- Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
- Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
- Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
- Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
- Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։