Рубрика: Uncategorized

Ամառային Ճամբար

Օր առաջին

Այսօր մեր ճամբարային առաջին օրն էր: Մենք քննարկում ենք հետագա անելիքները։ Որոշեցինք ուրբաթ օրը մեկնել դեպի Չանախչի-Զանգակատուն: Հավաքեցինք ահագին տեղեկություններ Զանգակատան և Արածո գետի մասին: Հետո այցելեցինք երգի դասաժամի: Գնացինք ընկեր Հասմիկի մոտ և երգեցինք տարբեր երգեր: Երգելուց հետո մենք աղջիկներով գնացինք գործնագործ խաղալու, իսկ տղաները ֆուտբոլ։

Այսօրվա ֆոտոպատումը

20190527_091730

Օր երկրորդ

Մեր օրը սկսվեց պար պարապունքից։ Փորձեցինք պարել ,,Լուտկի,, պարը, որը պետք է բեմադրենք Իզմիրում: Տղաների մոտ այդքան էլ լավ չթր ստացվում, բայց վերջում հաղթահարեցին այդ դժվարությունները։
Քանի որ նախորդ օրը որոշեցինք պատրաստել պիցցա, կազմեցինք ցուցակ և վազքով գնացինք խանութ գնումների։ Բոլորը շատ զգույթ էին ընտրում ապրանքը , ամեն մեկը նայում էր ժամկետին, տեսքին և գնին, որպիսզի հանգարց չթունավորվենք։Սկսվեց պատրաստելու ընթացքը, չարչարվելով պատրաստեցինք, մեկը նրբերշիկն էր կտրտում, մեկը պանիրն էր քերում, իսկ մյուսը զեյթուն էր գողանում։Մինչև պիցցաները պատրաստվում էին մենք գնացինք հեծանիվ քշելու։ Ընդմիջման ժամին ճաշակեցինք մեր պատրաստած պիցցան, որը շատ համեղ էր ստացվել: 
Լուսանկարները ստորև.

Օր երրորդ

Հետո ընկեր Էմանուելի հետ քայլեցինք Մեդիակենտրոն, որտեղ գտնվում է կրթահամալիրի աստղացուցարանը: Դիտեցինք հետաքրքիր ֆիլմ մոլորակների և Ծիր կաթինի մասին: Ֆիլմն անգլերենով էր. այդ պատճառով մենք միայն դիտում էին։ Աստղացուցարանի հաճելի մթնոլորտից դժվար էր կտրվել և նորից դուրս գալ:
Քայլեցինք Մայր դպրոց, որտեղ ճամբարականները հնարավորություն ունեցան մասնակցել՝ իրենց ընտրությամբ:
Օրն ավարտեցինք Ագարակում: Նախապես մեզ հետ բերել էինք գազար և շաքար: Ճամբարականներից շատերը իսկապես դժվարությամբ էին հաղթահարում իրենց վախը, մոտենում, որպեսզի կերակրեն: Մեկ , երկու անգամ փորձելուց հետո, արդեն համոզելու կարիք չէր լինում: Իսկ վերջում մարզիչները թույլ տվեցին նաև ձիավարել՝ շրջել ձիով:
Օրվա լուսանկարները՝ ստորև.