Рубрика: Տիեզերագիտական ճամբար - Space Camp Turkey

Տիեզերագիտական ճամբար -Space Camp Turkey

Ստամբուլում

Գիշերը ժամը 3։30 հավաքվեցինք Զվարթնոց օդանավակայանում։ Հանդիպեցինք մեր խմբի հետ և գնացինք մեր ճամպրուկները հանձնելու։ Նստեցինք ինքնաթիռ և մեկնեցինք Ստամբուլ։

Ես չկարողացա քնել, քանի որ անհամբեր սպասում էի արկածներին։ Ճանապարհը այդքան երկար չէր , մենք հասանք Ստանբուլ 2 ժամ հետո։ Մեզ այնտեղ դիմավորեց Պարոն Գարեգինը։ Մենք ուղղևորվեցինք Բոմոնթի Մխիթարյան վարժարան։

Վարժարանում մեզ դիմավորեցին մեր Պոլսահայ ընկերները Ասիան և Սարդարը։ Մենք նախաճաշեցինք և շարժվեցինք առաջ։

Այցելեցինք Սուլթանի պալատ, այն շատ մեծ էր և գեղեցիկ։ Հետո զբոսնեցիքն Բոսվորի ափով, այցելեցինք Սուրբ Հռիփսիմեյի եղկեղեցին։ Այնտեղ մենք երգեցինք տարբեր հոգևոր երգեր։ Ճաշելու ժամանակ ես նկատեցի մի գեղեցիկ, սպիտակ կատու։ Ահա և նկարը։

 

Это слайд-шоу требует JavaScript.

Ճաշելուց հետո գնացինք նավարկության Բոսվորի նեղուցով։ մենք նավից նկատեցինք մեդուզաներ և դելֆիններ։

Это слайд-шоу требует JavaScript.

Մեր հրաշալի նավարկությունից հետո գնացինք Թաքսիմի հրապարակ։ Որտեղ կերակրեցինք աղավնիներին և խաղացինք նրանց հետ։ Հետո մենք սովածացանք և գնացին մեր սիրելի McDonald’s: Ուռաաաա։

Համով ճաշելուց հետո նստեցինք ավտոբուս և ուղեվորվեցինք օդանավակայան։ Ճանապարհը երկար էր և բոլորը բացի մի քանի հոգուց քնել էին։

Իզմիրում մեզ դիմավորեց Space cape — ի աշխատողը՝ Արմանը։ Նա մեզ տարավ Space Camp: Այնտեղ  բաժանվեցինք խմբերի և մեզ տվեցին space camp- ի վերնաշապիկ, գլխակ և space journal։ Գնացինք մեր սենյակները քնելու։

IMG-4db3cfc23d386cf5337a68fce2fa51f4-V

2 օր

Երկուշաբթի առավոտյան մենք արթնացանք 8։30 և ժամը 9։30 գնացինք նախաճաշելու։ Ես Orion թմից էի, ինչպես նաև Նանեն, Վիգենը և Հայկը։ Ամեն օր մեզ տրամադրում էին ազատ ժամանակ, մեզ տվեցին ազատ ժամանակից, որը տևում էր 15 — 20 րոպե։ Որի ընթացքում մենք խաղում էինք սեղանի ֆուտբոլ կամ փոքր թենիս։

Այդ օրը մեր ջոկատին տվեցին հանձնարանություն — Mission: Մեզ բաժանեցին դերեր, ես Mission Scientist — էի։ Ես պետք է կարդալ իմ տեքստը և կատարել նշված առաջադրանքը։ Այդ Mission հետո մեզ տարան պրեզենտացիայի։ Այդ օրը պրեզենտացիյան Տիեզերքի մասին էր, մեզ պատմեցին թե ինչպես են ապրում տիեզերքում։

Ընթրիքից հետո գնացինք ազատ ժամանակ անցկացնելու։ Ազատ ժամանակաից հետո մեզ տարան մեր սենյակները և մեզ տվեցին 1 ժամ, որպիսզի լվացվենք, լողանանք և այլն։

3 օր

Երեքշաբթի ես արթնացա շատ ուրախ, որովհետև այդ օրը իմ ծննդյան օրն էր, ուռաաա։ Բոլորը, ովքեր ինձ ճանաչում էին, շնորհավորեցին։ Գնացինք նախաճաշի և այնտեղ ինձ մոտ մի մեծ տորթ բերեցին, վրան դրված էին վառվող մոմեր։ Ես այն փչեցի և տորթը տարան․․․․ Ես սապասում էի, որ այն նորից կբերեն կտրատած, բայց ոչ․․․․ պարզվեց, որ դա իսկական տորթ չէր։ Ես իհարկե տխրեցի։ Նախաճաշից հետո գնացինք օդապարիկներ պատրաստելու։ Մեր ջոկատը բաժանեցին 5 թիմի, ամեն մի թիմը պատրաստում էր իր օդապարիկը։ Պատրաստելու ընթացքում ընկեր Վարդուհին մեզ կանչեց իր սենյակ։ Այնտեղ հավաքվել էին բոլոր Սեբաստացիները։ Մեր ուսուցչուհիները ինձ մի փոքրիկ անակնկալ արեցին, նրանք գնել էին տորթ և իմ ուզած նվերները՝ փափուկ խաղալիք և ականջակալ։ Այդ օրվա մեր հանձնարանությունն էր նկարել մեր ջոկատի լոգոն։ Մեզ մի մեծ թուղթ տվեցին, և բոլորս նկարում էինք խորհրդակցելով իրար հետ։

4 օր

Առավոտը բացվեց շատ ուրախ, որովհետև մենք գնում էինք լողավազան։ Արթնացանթք և գնացինք նախաճաշելու։ Նախաճաշից հետո գնացինք լողավազան։ Այնտեղ մի լավ լողացանք, խաղացինք, կարճ ասաց զվարճացանք։ Այդ օրը բոլոր ճամբարականները ցույց էին տալիս իրենց պատրաստաց ներկայացումները։  Դա կոչվում էր Special Events night։ Մենք էլ ելույթ ունեցանք։ Մենք ներկայացրեցինք մեր երկիրը երգերով և պարերով։

IMG-3c2625e095d4c0ac42046a36e5225b72-V

5 օր

Առավոտյան մեզ ասեցին, որ այսօր պետք է թռցնենք մեր պատրաստած օդապարիկները։ Շատ հետաքրքիր էր նայել, թե ինչպես են օդապարիկները պատրաստում թռիչքի։ Օդապարիկի թռիչքը շատ գեղեցիկ էր նամանավանդ երբ գիտակցում ես, որ դու մասնակից ես այդ սարքի թռիչքին։ Նաև բաց թողեցինք մեր պատրաստած հրթիռները։ Նրանք շատ բարձր էին թռնում։ Երեկոյան մեզ ասեցին, որ մենք ունենք Space Ball խաղը։ Ամեն մի ջոկատից մի հոգի գնում էր բեմ և պատասխանում էր հարցերին։ Վերջում հաղթեց Vega թիմը։

6 օր

Երեկոյան մենք նայեցինք Space Jam ֆիլմը, այդ ֆլմը շատ — շատ հետաքրքիր էր։ Ճամբարի վերջին օրը կազմակերպեցին Barbecue Night։ Մենք նվերներ էին պատրաստել, որոնք նվիրեցինք ճամբարականներին։ Երեկոյան կազմակերպել էին պարեր, և մենք շատ պարեցինք։ Ճամբարում գտնվող ամեն օր մի սարք էին նստացնում։ Ահա և բոլոր սարքերի անունները; MAT, 5DF, MMU, SSMT, 1/6 Gravity Chair, Zero Gravity Chair, Trajectory chair:

<<MAT>> —  Մեզ նստացնում էին հատուկ աթոռների վրա, պինդ կոչկում էին և այդ սարքը պտտվում էր տարբել կողմեր։

<<5DF>> — Մեզ նստացնում էին հատուկ աթոռի վրա և մեր ջոկատավարը մեզ կառավարում էր։

<<MMU>> — Այդ սարքը նման էր 5DF -ին, ուղղակի մենք էինք կառավարում այն։

<<SSMT>> —  Մեզ նստացնում էին հատուկ աթոռի վրա և ոտքերով մեզ հրում էինք, կարճ ասաց մկնիկի պես վազում էինք։

<<1/6 Gravity Chair>> —  Քեզ նստացնում են հատուկ աթոռի վրա և այդ աթոռը բարձրացնում են վերև քեզ թվում է որ դու գտվում ես լուսնի վրա։

<<Zero Gravity Chair>> — Քեզ նստացնում էին հատուկ նստարանի վրա և դու քեզ զգում ես ինչպես տիեզերքում, դու պետք է հատուկ պատով բարձրանայիր վերև և հետ իջնել։

<<Trajectory chair>> — Այդ սարքի վրա նստում էին երկու հոգի, մեզ պինդ կապում էին և արագ պտտացնում էին։ Մենք պիտի գնդակը այնպես քցել որ քո դիմացի հոգին կարողանա բռնել այն։ Դա շատ դժվար էր, մանավանդ որ այն արագ պտտվում էր։

7 օր

Առավոտյան ժամը 6։00 — ին մեր թռիչքն էր Իզմիրից — Ստամբուլ։ Մենք շատ էինք տխրել, որ հեռանում ենք մեր նոր ըներներից։ Հասանք տեղ և մեզ նորից դիմավորեց Պարոն Գարեգինը։ Նա մեզ մի փոքրիկ հուշանվերներ տվեց։Հետո մեզ նստեցրեց ավտոբուս և տարավ <<Մարմարա>> օրաթերթ։ Այնտեղ մենք զրուցեցինք և նկարվեցին, հետո մի քիչ ման եկանք քաղաքով և ուղղեվորվեցինք Սուրբ Սոֆիայի տաճար։ Այնտեղ ամեն ինչ շատ հին էր և շատ գեղեցիկ։ Հետո մենք գնացինք Թոփկապ պալատ, ամեն ինչ այնտեղ ուսումնասիրեցինք, լավ շրջեցինք և գնացինք հաց ուտելու։ Այս անգամ գնացինք Burger King:

Հետո գնացինք հուշանվերներ գնելու։ Մի փոքրիկ նվերներ գնեցինք և նստեցինք մեր ինքնաթիռը։ Հասանք Երևան, մեզ դիմավորում էին մեր ծնողները, փուչիկներով, կոնֆետներով։Այս ճամբարը շատ հրաշալի տեղ է, եթե դուք կարող եք գնալ, ապա մի թողեք այս  հրաշալի հնարավորությունը։

Это слайд-шоу требует JavaScript.

 

67362244_2249394665138928_2334721776606511104_n67348082_445000176095444_3449972475247460352_n