Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսոր II-ը պատվիրել էր պալատի տարածքում կախովի այգիներ կառուցել՝ կնոջն ուրախացնելու համար։ Իրենց կառուցվածքով տեռասաները հիշեցնում էին կանաչ բլուր, որը չոր ու փոշոտ Բաբելոնում օազիս էր դարձել։ Օրվա ողջ ընթացքում հարյուրավոր ստրուկներ պտտում էին անիվը, որը Եփրատի վերին հատվածից ջուրը բերում էր դեպի կառույց։
Ավելի ուշ պալատն անցավ Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության տակ, և նրա մահից հետո այգիները ոչ ոք այլևս չէր խնամում։ Արդյունքում այգիները ցամաքեցին։ Հզոր ջրհեղեղները ոչնչացրին կախովի այգիները, իսկ լեգենդար Բաբելոնից մնացին միայն ներկայիս Իրաքի տարածքում գտնվող ավիրակները։