Փոքրիկ տղան շատ շուտ որբացավ։ Նրան որդեգրեց հեռու ազկագանը, որը շատ դաժան մարդ գտնվեց։ Նա ծեծում էր երեխային, կերակրում մնացորդներով, երկար ժամանակով փակում մութ նկուղում, չէր թողնում, որ խաղա ուրիշ երեխաների հետ։ Մի օր վեճից հետո, որը ավարտվեց հերթական ծեծկրտուկներով ՝ տղան չդիմացավ և փախավ։
Շատ էր շրջագայում ապրում էր ողորմություններով, գողություն անում, քնում որտեղ պատահի, և մի օր էլ քնեց դպրոցի աստիճաներին։ Դպրոցը պարզվեց հայտնի էր իր Ուսուցչով։ Այստեղ դասավանդում էին մարտավարություններ, իսկ Ուսուցչի վարպետությունների մասին առասպելներ էին գնում։ Եվ նա էլ հենց որդեգրեց երեխային։ Տղան շնորհակալաբար սկսեց կատարել ամենասև գործը, իսկ ծեր Ոսսուցիչը, տեսնելով նրա ջանասիրությունը, սկսեց սովորեցնել իր արվեստին։
Անցան տարիներ․․․ Պատանին դարձավ հրաշալի սուսերամարտիկ։ Այժմ նրա վարպետության մասին խոսում էին բոլորը։ Ծեր Ուսուցիչը մահացավ և իր դպրոցը փոխանցեց որպես ժառանգություն որբին։ Մի օր վարպետը իր աշակերտների հետ ացնում էր հարազատ վայրերի կողքով։ Տներից մեկի մոտ նա տեսավ զառամյալ ծերունուն․
— Սա այն մարդն է, որից ես փաղչել եմ, — ասաց նա իր աշակերտներին։ Նրանք վերցրեցին թրերը, որպեսզի վրեժ լուծեն իրենց վարպետի համար։ Բայց վարպետը նրանց կանգնեցրեց․
— Ո՛չ, — ասաց նա․ — Նա այն մարդն է, որին ես պարտական եմ այն ամենով, ինչ հիմա ունեմ։ Եթե չլիներ նա, ո՞վ կդառնայի ես։ Նրա շնորհիվ ես դուրս եկա այս Ճանապարհին։