Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Բնությունը և ֆիզիկան:Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան: Ֆիզիկական երևույթներ:Դիտումներ և փորձեր

2.09-6.09;9.09-13.09                              

Դաս-1;2

  1. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը

<<Ֆիզիկա >> բառն առաջացել է հունարեն <<Ֆյուզիս>> բառից, որը թարքմանաբար նշանակում է բնություն։ Հին աշխարհի մեծագույն մտածող, հույն գիտնական Արիստոտելը մ․թ․ա IV դարում գրել է << Ֆիզիկա >> գիրքը։

2. Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

<<Ֆիզիկա>> — ն ուսումնասիրում է տարբեր երևույթներ, հին ժամանակներում բոլոր ֆիզիկական գիտությունները (Բնական գիտություն — ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարագրություն, էկոլոգիա, աստղագիտություն)։ Այս բոլոր բնական գիտությունները կոչվում էին <<ֆիզիկա>> ։ Երբ <<Ֆիզիկա>> — ն սկսել է զարգանալ մարդիկ որոշել են առանձնացնել այդ բոլոր գիտությունները։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան։
Ֆիզիկան ուսումնասիրում բնության երևույթները։

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնություն — մարդուն շրջապատող ֆիզիկական միջավայրն է և սովորաբար ընդգրկում է ֆիզիկական տիեզերքի բոլոր առարկաներն ու երևույթները, բացի նրանցից, որոնք ստեղծված են մարդկանց կողմից։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով
Բնության երևույթներ են համարվում անձրևը, կարկուտը, քամին, կայծակը, ձյունը և այլն։

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ
Ավտոմեքենայի շարժվելը, քարի ընկնելը, ջրի սառցակալումը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը, կայծակը, որոտը ֆիզիկական երևույթների օրինակներն են

7.թվարկել ֆիզիկական երևութների տեսակները
Մեխանիկական, ատոմային, էլեկտրական, մագնիսային, լուսային և միջուկային երևույթները

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ
Մեզ շրջապատում բոլոր առարկաներն  են։ Օրինակ՝ տետր, գրիչ, սեղան, աթոռ:

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:
Մարմինները կազմված են նյութերից : Օրինակ՝ ոսկի, երկաթ, պղինձ և այլն:

10․ Ինչ է մատերիան:
Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում երկնային մարմիններ, բույսեր, կենդանիններ կոչվում է մատերիա։

լրացուցիչ առաջադրանք

1.Որն է ֆիզիկական մեծություն

1.վայրկյանը  2.ատոմը

3.թռիչքը  4.սնդիկը

  1. Որն է ջերմային երևույթը

1.կապարի հալվելը 2.որոտը

3.գնդի գլորվելը  4.աղավնու թռիչքը

3.Որն է  մեխանիկական երևույթը

1.ջրի եռալը   2.որոտը

  1. կայծակը   4.ճոճանակի տատանվելը

4.Որն է  ձայնային երևույթը

1.լամպի թելիկի շկացումը   2.մարմնի անկումը

3.տերևների սոսափյունը       4.մոլորակի շարժումը

5.Որն է էլեկտրական երևույթը

1.արձագանքը   2.էլեկտրոսալիկի տաքանալը

3.նետի թռիչքը 4.մարմնի լողալը

6.Որն է լուսային երևույթը

1.ամպերի շարժվելը          2.որոտը

3.աստղերի առկայծումը     4.արտույտի երգելը

Է.Ղազարյանի դասագրքից՝սովորել էջ 5-ից, մինչև էջ 13-ը:

Գրավոր պատասխանել էջ7-ի հարցերին ։

1․ Ի՞նչ է բնությունը

Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը, մոլորակները։ Մարդը նույնպես բնության մաս է։

2․ Ի՞նչ է բնության երևույթները

3․ Ի՞նչ  է նշանակում <<Ֆիզիկա>> բառը

<<Ֆիզիկա >> բառն առաջացել է հունարեն <<Ֆյուզիս>> բառից, որը թարքմանաբար նշանակում է բնություն։ Հին աշխարհի մեծագույն մտածող, հույն գիտնական Արիստոտելը մ․թ․ա IV դարում գրել է << Ֆիզիկա >> գիրքը։

4․ Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում բնության երևույթները։

5․ Բերեք ֆիզիկական երևույթների օրինակ

Ավտոմեքենայի շարժվելը, քարի ընկնելը, ջրի սառցակալումը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը, կայծակը, որոտը ֆիզիկական երևույթների օրինակներն են

6․ Թվարկեք ֆիզիկական երևույթների տեսակներ

Ջերմային, լուսային, ատոմային։

7․ Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։ Բերեք օրինակներ

Մեզ շրջապատում բոլոր առարկաներն  են։ Օրինակ՝ տետր, գրիչ, սեղան, աթոռ:

8․ Ի՞նչ է նյութը։ Բերեք օրինակներ

Մարմինները կազմված են նյութերից : Օրինակ՝ ոսկի, երկաթ, պղինձ և այլն:

9․ Ի՞նչ է մատերիան

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում երկնային մարմիններ, բույսեր, կենդանիններ կոչվում է մատերիա։

10․ Մատերիայի ի՞նչ տեսակներ գիտեք

11․ Որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Էջ 8,9,10 -ից ընտրիր քեզ հետաքրքրող որևէ ֆիզիկոսի, պատրաստիր նյութ նրա կյանքի և գործունեության մասին:

Իսահակ Նյուտոնի մասին

Վ.Ի.Լուկաշիկի խնդրագրքից՝վարժություններ 1-ից 13-ը

Վարժություններ 

Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում, Uncategorized

Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոնը ծնվել է 1642 թվականի դեկտեմբերի 25-ին:

Նյուտոնի հայրը, նույնպես Իսահակ անունով, ով հասարակ, բայց՝ ունևոր հողագործ էր, մահանում է որդու ծննդից առաջ։

Երբ Նյուտոնը դառնում է երեք տարեկան, նրա մայրը՝ Աննա Էյսքյունյ նորից է ամուսնանում և գնում է ապրելու նոր ամուսնու մոտ՝ թողնելով որդուն մորական տատի խնամքին։ Պատանի Իսահակը չէր սիրում խորթ հորը և նախատում էր մորը նրա հետ ամուսնանալու համար։

Տասներկուսից մինչև տասնյոթ տարեկանը Նյուտոնը սովորել է Գրենթհեմի դպրոցում։ 18 տարեկանում ընդունվում Թրինիթի (Սուրբ Երրորդության) վարժարան, որն ավարտում է 1666 թ.։

 

1666-1675 թթ. նա զբաղվում է գիտությամբ։ 1666-ին նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668-ին ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվում է լույսի հատկություններով և գրում բազմաթիվ աշխատանքներ։

1675-1682 թթ. Նյուտոնը գիտական աշխատանքներ չի կատարում։ Դրանից հետո նա ստեղծեց գրավիտացիայի օրենքները, բացատրեց մոլորակների էլիպսաձև շարժումը և 1687-ին գրեց իր «Philosophiae Naturalis Principia Mathematika»-ն։

1705 թ. Աննա թագուհին Նյուտոնին շնորհում է ասպետի կոչում, որից հետո նա դառնում է սըր Իսաակ Նյուտոն։ Դա առաջին դեպքն էր, երբ ասպետի կոչում էր շնորհվում գիտական ծառայությունների համար։

Չնայած նրան, որ Նյուտոնը ծնվել էր շատ թույլ առողջությամբ, նա ապրեց 83 տարի։ Նա մահացել է Լոնդոնից ոչ հեռու գտնվող Քենսինգթոն քաղաքում 1727 թ. մարտի 20 (31)-ին։ Նյուտոնին մեծ հանդիսավորությամբ թաղում են Լոնդոնի Վեստմինսթեր մատուռում։

Օպտիկային վերաբերող առաջին՝ «Լույսի և գույների նոր տեսություն» (1672 թ.) աշխատանքում Նյուտոնն արտահայտել է «լույսի մարմնականության» մասին իր հայացքները (լույսի մասնիկային հիպոթեզը)։ Այդ աշխատանքի առաջացրած բուռն բանավեճերում Նյուտոնի հայացքների հակառակորդն էր Ռոբերտ Հուկը, ով այդ ժամանակ իշխող ալիքային պատկերացումների կողմնակիցն էր։ Պատասխանելով Հուկին՝ Նյուտոնն արտահայտել է լույսի մասնիկային և ալիքային պատկերացումները համատեղող հիպոթեզ։ Այդ հիպոթեզը նա հետագայում զարգացրել է «Լույսի և գույների տեսություն» աշխատության մեջ, որտեղ նկարագրել է Նյուտոնի օղակներով փորձը և հաստատել լույսի պարբերականությունը։ Նյուտոնի օղակներ, հավասար հաստության ինտերֆերենցիոն համակենտրոն շերտեր, որոնք դիտվում են երկու մակերևույթների (երկու գնդերի, հարթության և գնդի) հպման կետի շուրջը։ Ինտերֆերենցիան տեղի է ունենում հպվող մարմինները բաժանող բարակ բացակում (սովորաբար օդային), որը բարակ թաղանթի դեր է կատարում։ Մոնոքրոմատիկ լույսով լուսավորելիս հպման կետում առաջանում է սև բիծ շրջապատված հերթագայող լուսավոր և մութ օղակներով։ Այս երևույթը դիտել և նկարագրել է Նյուտոնը 1675 թ.։ Ոչ մոնոքրոմատիկ լուսային փնջի դեպքում մութ և լուսային օղակների փոխարեն դիտվում են գունավոր օղակներ։ Գույները դասավորված են լինում որոշակի հաջորդականությամբ և կոչվում են «Նյուտոնի գույներ»

Լոնդոնի Թագավորական ընկերության նիստում այդ աշխատությունն ընթերցելիս, Հուկը հանդես է գալիս առաջնայնության հավակնությամբ, և Նյուտոնը չի հրապարակում օպտիկային վերաբերվող աշխատանքները (այդ աշխատանքը հրապարակվում է միայն 1704-ին՝ Հուկի մահից հետո)։

«Օպտիկայում» Նյուտոնը նկարագրել է լույսի դիսպերսիայի հայտնաբերման ուղղությամբ իր կատարած խիստ մանրակրկիտ փորձերը, լույսի ինտերֆերենցիան բարակ թիթեղներում և ինտերֆերենցիոն գույների փոփոխությունը Նյուտոնի օղակներում՝ կախված թիթեղի հաստությունից։ Ըստ էության, նա առաջինն էր, որ չափեց լուսային ալիքի երկարությունը։

Իր նշանավոր Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները աշխատությունը Նյուտոնն ստեղծել է 1684-1686 թթ. Կարելի է ասել, որ դա եղել է իր կյանքի գլխավոր գիրքը, որի վրա աշխատելիս իրեն ամբողջությամբ նվիրել է այդ գործին։ Դա է վկայում նաև գիտնականի ազգական և այդ տարիների օգնական Հեմփրի Նյուտոնն իր հուշերում։

Գրքի հրատարակումը նախատեսված էր իրագործել Թագավորական ընկերության միջոցներով, սակայն, 1686 թ. սկզբին ընկերությունը լույս էր ընծայել պահանջարկ չգտած ձկների պատմության մի տրակտատ և դրանով սպառել էր իր բյուջեն։ Ծախսերն իր վրա վերցրեց Գալիլեո Գալիլեյը, ում, որպես հատուցում՝ ընկերությունը նվիրաբերեց ձկների պատմության տրակտատի հիսուն օրինակ։

Գրքի երեք հատորները լույս են տեսել 1687 թ. և նրա երեք հարյուր օրինակ տպաքանակը սպառվել է այն ժամանակվա համար շատ արագ՝ չորս տարում:

Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Ձմռան գիշեր,, պատմվածքը:
1. Դուրս գրի՛ր և բացատրի՛ր անհասկանալի բառերը:
2. Բնութագրի՛ր Հակոբին:

Հակոբը շատ հետաքրքրասեր անձնավորություն է։ Նա վարկյանը մեկ փոխում է իր թեման և չի նկատում, որ նրան չեն լսում։նաև նա մտածում է ուրիշների մասին, թե նրանք վատ պահին ին՞չ են անելու, բայց չի մտածում իր մասին։

3. Քո հիմնավոր կարծիքը գրի՛ր պատմվածքի վերաբերյալ:

Պատմվածքը շատ հետաքրքիր էր և զվարճալի։ Ես էլ եմ այդպիսին, գիշերվա կեսին մտածում եմ ինչ — որ հիմար բանի մասին։ Ինձ հետաքրքրում է, այդ տղան մենակ գիշերն է այդքան ակտիվ, թե ոչ։

Рубрика: Uncategorized

16.09.2019

Դասարանում 
Նախագծերի ներկայացում, քննարկում 


1. Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛րԻնչո՞ւ են Բ խմբի բառերը նով գրվում:

     Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Բ խմբի բառերը ունեն Ան նախածանց է։ Իսկ Ա շարքի բառերը գրվում են Ամ արմատով։

  1. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ  ն և բառարանով ստուգի՛ր:

Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, անբասիր, անբերան, անպրոպ, համբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:


3. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատելու լսեցին  նրա  ամբողջ  ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն   անտեղյակ ես,  դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի,  հեշտ չէ նրան  ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

  1. Տրված բառերը  տեղադրի՛ր կետերի  փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտողներն ու խանգարողները, որ էլ  ոչինչ չեմ  ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ,  թող տեսնեն,  թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ  պատրաստել էր,  որ հետո իրար չխառնվեր:

Ներողություն խնդրեց ու հանգիստ  դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյանի տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս  մոտ ինձ դիտողություն չի անում: