Рубрика: Uncategorized

16.09.2019

Դասարանում 
Նախագծերի ներկայացում, քննարկում 


1. Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛րԻնչո՞ւ են Բ խմբի բառերը նով գրվում:

     Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Բ խմբի բառերը ունեն Ան նախածանց է։ Իսկ Ա շարքի բառերը գրվում են Ամ արմատով։

  1. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ  ն և բառարանով ստուգի՛ր:

Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, անբասիր, անբերան, անպրոպ, համբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:


3. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատելու լսեցին  նրա  ամբողջ  ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն   անտեղյակ ես,  դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի,  հեշտ չէ նրան  ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

  1. Տրված բառերը  տեղադրի՛ր կետերի  փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտողներն ու խանգարողները, որ էլ  ոչինչ չեմ  ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ,  թող տեսնեն,  թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ  պատրաստել էր,  որ հետո իրար չխառնվեր:

Ներողություն խնդրեց ու հանգիստ  դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյանի տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս  մոտ ինձ դիտողություն չի անում:

Оставьте комментарий