Առաջադրանք 1
Եվրոպայի սահմանները 1թ-ից մինչև 2016 թթ-ը/տեսաֆիլմ/
ՙՙՀամաշխարհային պատմություն՚՚ -Միջին դարեր
1.Համաշխարհային պատմության ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում միջնադարը:
Համաշխարհային պատմության մեջ միջնադարը ընդրկում է V-XVII — դարերը։
2.Պատմիր ժողովուրդների մեծ գաղթի մասին: http://www.wikiwand.com/hy/Ժողովուրդների_մեծ_գաղթ
7 — րդ դարն ընկած ժամանակաշրջանը կոչվում է Ժողովուրդների Մեծ գաղթի շրջան։ Հիմնական պատճառն էր համարվում այն հանգամանքը, որ գաղթում էին այլ ավելի բարենպաստ տարածք։ Գաղթող ժողովուրդների թիրախը համարվում էր Հռոմեական Կայսրությունը։
3.Գաղթի սկիզբը
Հարավարևելյան Եվրոպայում IV դ․ 70 — ականներին Երևան եկան հոները։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին Եվրոպացիների ահն ու սարսապը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդները Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։
4.Գերմանների տեղաշարժը
Քարտեզի օգնությամբ ներկայացրու ներքոհիշյալ հատվածը
Հին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք մ.թ.ա. II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպր-Դանուբ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։
5.Երբ տեղի ունեցավ Հռոմեական կայսրության բաժանումը, 451 թ.-ի հայտնի ճակատամարտը ինչ նշանակություն ունեցավ Եվրոպայի համար:
451թ․ Հռոմեական բանակը գերմանական ցեղերի հետ միասին Կատալաունյան դաշտում պարտության մատնեց հոներին։ Այս ճակատամարտը, որ հայտնի է <<Ժողովուրդների ճակատամարտ>> անվամբ, համաշխարհային պատմության կերևորագույն իրադարձություններից է։ Դրա շնորհիվ արևմուտքն ազատվեց քոչվոր հոների սպառնալիքից։ Սա կայսրության, վերջին ռազմական հաջողությունն էր։
6.Թվարկիր Արևմտյան հռոմեական կայսրության տարածքում կազմավորված բարբարոսական թագավորությունները՝ օգտվելով նաև քարտեզից:
Ամփոփում -մի քանի նախադասությամբ ամփոփիր ՙՙԺողովուրդների մեծ գաղթի ՚՚ դերը համաշխարհային պատմության մեջ:
Ժողովուրդների մեծ գաղթի շնորհիվ ստեղծվեցին շատ պետություններ։ Որոնցից կազմված է մերօրյա Եվրոպան։ Դա ամբողջ պատմության մեջ ամենա կարևոր իրադարձություններից մեկն է։ Քանի որ հենց այդ իրադարձության պատճառով ամբողջ աշխարհը Հռոմեական կայսրությանը չի պատկանում։
Տանը
Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին
Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։
Հոների առաջնորդ Աթիլլա
Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն
- Աթիլլայի մասին
- Իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը
- Լեգենդներ Աթիլլայի մասին
Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի:
https://www.youtube.com/watch?v=k6KeR3da0mw Ջ. Վերդի «Աթթիլա» օպերա
https://www.youtube.com/watch?v=DKmsPoBXoC0 Ֆիլմ Աթիլլայի մասին
Առաջադրանք 2
Դասարանական
Քրիստոնեական եկեղեցին/դասագիրք, պատմել էջ10-14/
Հարցեր գրքից
- Քրիստոնեությունը ե՞րբ է հռչակվել պետական կրոն հռոմեական կայսրությունում։ Իսկ Հայաստանո՞ւմ։
381թ․ Կոստանդնուպոլիսի տիեզերական ժողովում քրիստոնեությունը հռչակվեց Հռոմեական կայսրության պետական կրոն։ Կայսրության տարածքում ստեղծվեց քրիստոնեական եկեղեցու ուժեղ կառույց։
- Բացատրեք <<Հերետիկոս>> բառի իմաստը։ Ինչո՞վ էր վտանգավոր արիոսականությունը։
Հերետիկոս նշանակում է աղանդավոր։ IV դ․ սկզբին եկեղեցու միասնության համար մեծ վտանգ էր ներկայացնում արիոսականությունը։ Դրա հիմնադիրն Ալեքսանդրիայի մայր տաճարի քահանա Արիոսն էր։ Նա դեմ էր երրորդության ուսմունքին։ Արիոսը քարոզում էր որ որդի Աստվածը չի կարող հավասար լինել Հայր Աստծուն և նրանից ցածր է նստած։
- Ի՞նչ է Հավատո հանգանակը և ե՞րբ է ընդունվել։
325 թ․ Նիկեայի առաջին տիեզերական ժողովը դատապարտեց Արիոսի ուսմունքը։ Ժողովում հաստատվեց քրիստոնեական եկեղեցու Հավատո հանգանակը՝ դավանանքի կանոնները։
- Եկեղեցական ո՞ր ժողովուրդն է հաստատել ընտրված գրականության ցանկը։
419 թ․Կարթագենի եկեղեցական ժողովը հաստատեց ընտրված գրականության ցանկը։ Ընտրվեցին չորս ավետարաններ, որտեղ ներկայացված էր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքը։ Ընտրվեցին նաև Հիսուսի առաքյալների 21 թղթերը այս բոլորը միասին ստացան նոր կտակարան անվանումը։
- Թվարկե՛ք քրիստոնեական եկեղեցու առաքելական աթոռներ։
Պատրիարք
Արքեպիսկոպոս
Մետրոպոլիտ
Եպիսկոպոս
- Ո՞վ է հիմնադրել հռոմի առաքելական աթոռը։
Հռոմի առաքելական աթոռը հիմնադրել էր Հիսուսի սիրելի աշակերտ Պետրոս առաքյալը։
- Ի՞նչ է նշանակում <<պապ>>
Քրիստոնեական եկեղեցում բարձր դիրք ձեռք բերելու համար Հռոմի եպիսկոպոսները սկսեցին իրենց անվանել պապ։
- Ո՞վ է ղեկավարում հունական եկեղեցին։
Կոստանդնուպոլսի պատրիարքը։
Քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոններից մեկն է: Այն ունի մոտ 2,1 մլրդ հավատացյալ աշխարհի գրեթե բոլոր երկրներում:
Իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:
Տանը
1.Կարդա նշված համացանցից, և քո բառերով ներկայացրու քրիստոնության մասին: http://kronadaran.am/dictionary/qristoneutyun/- Քրիստոնեություն
2.Կարդա նշված համացանցից գտիր նմանություն, տարբերություն քրիստոնեության հեթանոսության մասին, քո բառերով ներկայացրու/գրավոր/
https://www.dasaran.am/apps/wiki/view/id/89 Հեթանոսություն
3.Ընտրիր տաս նոր հասկացություններ, անուններ և փորձիր բացատրել/դասագիրք էջ10-14/
4.Փոքրիկ նյութ պատրաստիր — «Վատիկանի մասին» կամ «Հռոմի կին պապը»
5.կարդա, ներկայացրու քո հավանած հատվածը, https://armedia.am/arm/news/36143/hromi-papery-linum-en-tarber-razmatench-mzkitum-axotox-ev-nuynisk-kin.html -Հետաքրքիր պատմություններ պապերի հետ կապված