Դասարանում
,,Ձմռան գիշեր,, պատմվածքի քննարկում
Առաջադրանք
Կարդա’ տրված հատվածները և ուշադրություն դարձրու տարբեր ոճերին: Գրի’ր որևէ թեմայով շարադրություն՝ կարևորելով շարադրանքիդ ոճը:
-
Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:Ո՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից: Վ. Սարոյան
2. Մեր աշխարհն անհեթեթ է,—
ասում եմ կնոջս,— ու մարդու թշնամին
տնեցիք են իր։
ասում եմ կնոջս,— ու մարդու թշնամին
տնեցիք են իր։
Կինս բարկանում է, չնայած կատակով եմ
ասում։
ասում։
Ի պատասխան լսում եմ.
— Քո թշնամին էժանանոց պորտվեյնն ու ներկված շիկահերներն են։
— Ուրեմն ես ճշմարիտ քրիստոնյա եմ։ Քանզի Քրիստոս ուսուցանում էր սիրել թշնամիներին։ Սերգեյ Դովլաթով
3. Չեմ պատմի, թե ով եմ ես կամ որտեղից է սկսվում իմ գոյությունը: Միայն կասեմ, որ մի օր գնացի «վայենկոմատ» կոչվող հաստատությունը, ձեռքս մի թուղթ տվեցին ու ասացին.
-Պատրաստվի՛ր, գնում ես:
Ավտոբուսը սուլոցով անցավ, հիշողություններս, մարդիկ, քաղաքը մնացին նրա անիվների տակ:
Բա՛րև, անհայտություն, պիտի ընկերություն անենք: Գուցե ստացվի: Չեմ պատմի, թե ինչպես, ուր գնացինք: Ընդունենք ձեր ժամանակի խնայում, երբ թուղթը պիտի լցնեի անիմաստ բառերի շարանով, որ երևի միայն հասու են նրան, ով ապրել է տվյալ բառերի անիմաստ ծանրությունը: Արման Թովմասյան
4. Արթնացավ: Անսովոր աղմուկ էր: Թվաց` Նազան տատի տանը տեսած խխուջի հսկայական խեցին է ականջին: Գիտեր, որ քնած չէ, սակայն պիտի համոզվեր:Հակոբը դժվարությամբ բացեց ասես սոսնձված կոպերն ու լարեց լսողությունը, սակայն ընդարձակ սենյակի առաստաղին ու պատերի վրա լողացող լույսերի և ստվերների իրար հաջորդող տարօրինակ խաղը ընդհատեց մտքերը: Դեռ անկողնում ձեռքն ակամա սահեցրեց մահճակալի կողքի պատն ալիքող տեսարանի վրայով ու սկսեց զարմանալ: Նարինե Կռոյան
Տնային աշխատանք
Կարդա՛ Ստեփան Զորյանի ,,Չալանկը,, պատմվածքը
1. Բացատրի՛ր անհասկանալի բառերը:
2. Առանձնացրո՛ւ Չալանկին բնութագրող և նկարագրող հատվածները:
Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։
3. Բացատրի՛ր . Շանն ախպոր պես պիտի սիրել:
Շանն սիրել ինչպես հարազատ մարդու։
4. Մարդու և շան ընկերությանը բնորոշ ասացվածքներ գրի՛ր: