Рубрика: Քիմիա

Մարմին և նյութ

Դաս 3. 

Մարմին և նյութ, կենդանի և անկենդան մարմիններ,օրգանական և անօրգանական նյութեր:

Քննարկվող հարցեր՝

  • Նյութ,մարմին հասկացողություն

  Այժմ հայտնի է ավելի քան 25 միլիոն նյութ: Այդ թիվն ավելանում է տարեկան մեկ

միլիոնով:

 Աշխատանք խմբերով

Դասարանը բաժանվում է 5 խմբի: Յուրաքանչյուր խումբ լրացնում է  աղյուսակները

Մարմիններ Նյութեր
 Աթոռ, սեղան, գրիչ, աման, համակարգիչ ոսկի, արծաթ, փայտ, պղինձ, երկաթ
ծառ, հայլի, գնդակ, գդալ ապակի, պլասմաս
Օրգանական նյութեր Անօրգանական նյութեր
Սպիրտ, պլասմաս, ացետոն, շաքար, ածղաջրեր աղ, սոդա, ջուր, թթու, ծծմբական թթու
Կենդանի Անկենդան մարմիններ
Կատու, գորտ, առյուծ, շուն, այծ, աղվես քար, սար, ավազ, աստղ, ամտոմեքենա

Լրացուցիչ հարցեր և վարժություններ

  1. Թվարկե՛ք նյութեր և մարմիններ (5-ից ոչ պակաս), որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը։

Մարմին — բազկաթոռ, սեղան, աթոռ, սառնարան, դաշնամուր

Նյութ — երկաթ, փայտ, ոսկի, պղինձ, պլաստիկ

  1. Անվանե՛ք որևէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:

Աթոռ — փայտ, երկաթ

Գրիչ — ոսկի, երկաթ

Գդալ — երկաթ, պլաստիկ

  1. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:

Շիշ, խաղալիք, աթոռ

  1. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:

Մարմին է։

  1. Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝

ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,

ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:

  1. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.

ա) ոսկե լար բ) պլասմասե պատառաքաղ գ) ռեզինե գնդակ

դ) ապակե բաժակ ե) փայտե քանոն զ) երկաթ սեղան

7.Հետևյալ նյութերից որոնք են անօրգանական և որոնք օրգանական`

արծաթ,բուրդ,ավազ,ցեմենտ,փայտ,պողպատ,սառույց,ճարպ,շաքար,ցինկ: