Առաջադրանք 1.
Դասարանական
ՙՙՔրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն՚՚
Տանը
1.Ներկայացնել փոքրիկ ուսումնասիրություն/մեկ կես էջի սահմանում/նշված տոներից որևիցե մեկի մասին, հիմնավորել նրա կապը հին հայկական հեթանոսական շրջանի հետ.«Ամանոր», «Տրնդեզ»,«Խաղողօրհնեք», «Վարդավառ», «Բարեկենդան»:
Առաջադրանք 2
Դասարանական
Հայաստանի ռազմական ու տնտեսական հզորության վերականգնումը/ դասագիրք Էջ 13-15, պատասխանել հարցերին/
1. Ինրպիսի՞ն էր քաղաքական կացությունը Առաջավոր Ասիայում III դ․ վերջին և IVդ․ սկզբին։
Քաղաքակական կացությունը Առաջավոր Ասիայում։ IIIդ․ վերջին Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր քաղաքական բարդ պայմաններում։ Սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները։ Ինչպես հիշում եք 296թ․ պարսից արքա Ներսեհը Պատերազմ սկսեց Հռոմի դեմ։ Ռազմական գործողությունների ոլորտում ընդգրկվեցին Հայաստանի և հյուսիսային Միջագետքի տարածքները։ Ներսեհը Պարտություն կրեց և ստիպված էր 298 թ․ Մծբինում հաշտության պայմանագիր կնքել հռոմեացիների հետ՝ խաղաղության քառասունամյա ժամեկտով;
Տանը.
Ներկայացնել, համեմատել Տրդատ 3-րդ Մեծի և Խոսրով Բ Կոտակի արտաքին ներքին քաղականությունները/մեկ էջի սահմանում:
Տրդատ 3-րդ մեծի օրոք թագավորը, նախարարները և եկեղեցին համերաշխ էին: Նրա մահից հետո գահ բարձրացավ որդին՝ Խոսրով Բ-ն (330-ՅՅՑթթ.), որն իր կարճահասակության պատճառով կոչվել է Կոտակ: Ի տարբերություն Տրդատ Գ-ի Խոսրով Կոտակի օրոք արքունիքը կարողացավ մայրուղիների վրա գտնվող նախարարություններն իրար դեմ դուրս բերել, եթե անգամ նրանք սահմանակից չէին: Դա նրանց ստիպում էր միմյանց դեմ պայքարել արքունական տիրույթների վրայով, ինչն արքունիքը առիթ դարձնելով՝ այդ տոհմերին բնաջնջում էր: Խոսրով Բ-ն, հանդես բերելով ուժեղ կամք, խստությամբ գերազանցեց իր նախորդներին և շարունակեց թագավորական իշխանության ամրապնդման և հզորացման հոր քաղաքականությունը: Խոսրով Կոտակը ծավալեց շինարարական լայն գործունեություն:
Տրդատը 3-րդը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը: Տիրապետել է լատիներենին և հունարենին: Պարսից տերության դեմ Ավրելիանոսի հաղթական արշավանքին մասնակցած Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արևմտյան Հայաստանի թագավոր (274–276 թթ.): 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ Գ-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Նախապես հյուսիսից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշնագրով (կնության է առել Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենին)՝ Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298 թ-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով՝ Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի մեծ թագավոր տիտղոսից և Տրդատ Գ-ին ճանաչել որպես թագավոր: Վերականգնելով հայկական պետության անկախությունը՝ Տրդատ Գ-ն վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական» սահմանները: Սակայն Տրդատ Գ-ն, հակառակ «դաշնակից» Հռոմեական կայսրության տիրակալի կամքի, ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և քրիստոնեությունը 301 թ-ին Հայաստանում հռչակել պետական կրոն: Խոսրովի գահակալության սկզբում Հայոց թագավորության անդորրը խախտեցին մազքթական ցեղերը: Նրանց Սանեսան թագավորի հրամանով սպանվեց մազքաթների մեջ քրիստոնեություն տարածող Գրիգորիս եպիսկոպոսը: Իսկ իրենք, անցնելով Կուրը, հասան Այրարատ և անգամ կարճ ժամանակով գրավեցին Վաղարշապատը: Հայոց բանակը, անցնելով հակահարձակման, ոչ միայն ազատագրեց Վաղարշապատը, այլև Օշականի ճակատամարտում ջախջախեց մազքթաց բանակը: Ճակատամարտում սպանվեց Սանեսան թագավորը: IV դ. 30-ական թթ. կրկին սրվեցին պարսկա-հռոմեական հարաբերությունները: Պարսից Շապուհ Բ Երկարակյաց թագավորը (309-379), չհամբերելով, որ լրանա Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագրի ժամկետը, 337թ. պատերազմ սկսեց Հռոմի և Մեծ Հայքի թագավորության դեմ: Նա սկզբում պաշարեց Մծբինը և ապա ներխուժեց Մեծ Հայքի թագավորություն: Բզնունյաց նախարար Դատաբենը մեծ բանակով ուղարկվեց թշնամուն ընդառաջ՝ կասեցնելու նրա առաջխաղացումը: Սակայն նա անցավ թշնամու կողմը: Դավաճանեց նաև Աղձնյաց բդեշխ Բակուրը, որի տիրույթներում էր գտնվում Տիգրանակերտը: Օգտվելով դրանից՝ թշնամին թափանցեց երկրի կենտրոնական շրջաններ: Սակայն, հայկական բանակը Վանա լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում փառահեղ հաղթանակ տարավ պարսից զորքի դեմ: Գերի ընկած Դատաբեն Բզնունին, համաձայն հինավուրց սովորության, քարկոծվելով սպանվեց: Նրա տոհմը բնաջինջ արվեց: Նույն ճակատագրին արժանացան Աղձնիքի բդեշխ Բակուրը և նրա ընտանիքը: Հիշյալ իշխանների տիրույթները հիմնականում հարքունիս գրավվեցին, իսկ մնացած մասը հանձնվեց եկեղեցուն:
Օժանդակ աղբյուրներ

