Рубрика: Uncategorized

Սեպտեմբեր 9-15,առաջադրանք 7-րդ դասարանի համար

Ծանոթացում 2019-2020թթ առարկայական ծրագրի հետ:

Առաջադրանք 1  .

Պատմություն 

Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը

Տարատեսակ աղբյուրներ ուսումնասիրելուից հետո ինքնուրույն ձևակերպիր «Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը»:

Պատմությունը դա մեր անցյալն է որը, մենք ուսումնասիրում ենք։ Իմանում ենք թե անցյալում ինչպես են ապրել մեր նախնիները, ինչպես են իշխել, ինչպես էին կռվում և այլն։ Մենք էլ կարող ենք դառնալ պատմության մի մասնիկ։ Աշխարհում կան շատ չբացահայտած գաղնիքներ որոնք պետք է բացահայտվեն։ Պատմությունը մեր կյանք մի մասնիկն է որը մենք պետք է իմանանք։

Դասարանական աշխատանք

«Հայոց պատմություն »   / կարդալ էջ 6-8 , պատասխանել հետևյալ հարցերին/

1․ Ո՞վ էր Հայոց պետության հողի գերագույն տերը:

Հայոց պետության հողի գերագույն տերը թագավորն էր։

2․ Որո՞նք էին հողատիրության հիմնական ձևերը:

Հողատիրության հիմնական ձևերը կալվածքներն էին։

3․ Ինչպե՞ս էին կոչվում ժառանգությամբ փոխանցվող հողային տիրույթները:

Ժառանգությամբ պոխանցվող հողային տիրույթները կոչվում էին հայրենական։

4․ Ովքե՞ր էին սեպուհները:

Սեպուհները դրանք արքայազներն էին։

5․ Ի՞նչ դասերից էր կազմված ավատատիրական աստիճանակարգը Հայաստանում:

Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր: V դ. վերջին, երբ Վահան Մամիկոնյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի արևելյան մասի կառավարիչը, այն անվանվեց Տանուտերական իշխանության աշխարհ: Ինչպես թագավորական, այնպես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին:

6․ Ովքե՞ր էին կազմում ազատների և անազատների դասերը:

Նախարարները, իշխանությունների տերերը, բդեշխները, գործակալները և նախարարական տոհմերի անդամները։Նախարարները, իշխանությունների տերերը, հոգգևորականները, բդեշխները, գործակալները և նախարարական տոհմերի անդամները ազատներն էին, իսկ գյուղացիները, որոնք զբաղվում էին գյուղատնտեսությամբ վճարում էին հարկեր առանց դժգոհելու։

7․ Կազմել ավատատիրական աստիճանակարգության գծապատկերը:

Արքա

Իշխաններ

Ազատներ կամ մանր ազնվականներ

Անազատները և շինարարները, քաղաքային և գյուղական ռամիկները։

Տնային հանձնարարություն/

Armenia_&_First_Arsacids_-_I_c

1․Գահնամակ,  Զորանամակ- կարդալուց հետո հիմնավորել այս փաստաթղթերի կարևորությունը:

Գահանամակը ներկայացնում է հայոց արքունիքում իշխանների և նախարարների զբաղեցրած տեղերը: Նախարարների և իշխանների գահը որոշվել է նրանց տնտեսական և ռազմական հզորությամբ: Այս փաստաթղթերը հաստատել են տերունական իրավունքներ ունեցած թագավորները։

Իսկ Զորանամակը հայոց արքունիկի ռազմական ուժերն էր ներկայացնում:

Գահնամակ– Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Զորանամակ- Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

Առաջադրանք 2.

Դասարանական աշխատանք

Պետական կառավարման համակարգը/  կարդալ էջ 8-10, պատասխանել հարցերին/

Տանը

Հետազոտական աշխատանք

  1. Համեմատել Հայաստանում և Եվրոպայում քրիստոնեության տարածման ընթացքը;
    Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ երորդին Արշակունին 287-330թթ աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը որպես պետական, պաշտոնական կրոն:
  2. Նկարագրել ավատատիրության ձևավորմանը նպաստող կարևորագույն իրադարձությունները;
    Ստրկատիրության վերացումը
    Վերափոխությունները   տնտեսության և կրոնի ու պետական կառուցվածքի մեջ:
    Եկեղեղեցականները ազատվեցին հարկ վճարելւց։

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_the_establishment_of_feudal_system

http://findarmenia.org/arm/history/19/134/135

http://findarmenia.org/arm/history/19/134/136

http://findarmenia.org/arm/history/19/134/137

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/6004

https://bararanonline.com/ֆեոդալիզմ

 

 

 

 

 

Ր

Рубрика: Թարգմանություն

Կյանքի մասին կարճ առակների լավագույն հավաքածու

Մեզանից յուրաքանչյուրը մանկությունից հիշում է մայրիկի պատմած հեքիաթները և առակները, որոնք պարունակում էին բարոյականություն և մեծ իմաստություն իրենց մեջ: Մեծանալով, մենք չենք դադարում զարմանալ հետաքրքիր, կարճ պատմություններով, որոնք շատ դրական, բարի և խոր իմաստ ունեն:
Առակները ՝ դա յուրահատուկ նվեր է մեզ մեր նախնիներից նրա համար, որպեսզի մենք կարողանանք սովորել և ուսումնասիրել կյանքը նման օրինակներով։ Առակների գործունեության գաղտնիքը նաև նրանում է, որ դրանք չպարտադրող մետամորֆիկ լեզվով բացում են մեր աչքերը այս աշխարհի ամենակարևոր ճշմարտություններին։
Նրանց համար ով սիրում է ժամանակակից կյանքից բարոյականության պատտմություններ կարդալ, մենք այստեղ տեղադրել ենք նաև առակներ, որոնք գրվել են վերջերս, բայց իրենց բովանդականության խորությամբ և իմաստով չեն զիճում նախորդ դարերի ասույթներին։
Ինչ լավ է, որ մենք հնարավորություն ունենք փորձը փոխանցել մեր երեխաներին հետաքրքիր և գրավիչ տեսքով ՝ առակների միջոցով։ Չէ, որ այդպիսի պատմությունները նաև շատ են դուր գալիս փոքրիկ ունկնդիրներին։