Рубрика: Uncategorized

01.10.2019

Դասարանում
Ընտրած բանաստեղծությունների քննարկում:

Կոմիտասի հոդվածի ընթերցում: 

Մեկնաբանել Կոմիտասի խրատներն:
Առանձնացրեք այն խրատը, որ ,կարծում եք, ձեզ օգտակար եղավ: Մեկնաբանե՛ք ինչո՞ւ:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Իմ կարծիքով այս հոդվածը ճիշտ է։ Մենք պետք ենք իմանանք բնությունը և ծանոթանալ նրա հետ։

Տնային աշխատանք
Կարդա՛ Մուշեղ Գալշոյանի ,,Օրն ավետյաց,, պատմվածքը:
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Տուտ — վերջ

Ղողանջ — Մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն՝ հնչյուն

Պռնկեպռունկ — բերնեբերան

2. Բացատրի՛ր վերնագիրը:

3. Տեքստից դուրս բեր մանուկ Սողոմոնին նկարագրող արտահայտություններ, նախադասություններ:

Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր, հանապազօրյա հացն էր, տաքությունն էր, Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձևի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։ Ու այդ պահի տխրության մեջ նրանք որբ չէին։ Եվ դրա համար այդ պահն ու տխրությունը նրանց դուր էր գալիս։

Оставьте комментарий