Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք

  1. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

Դող, զատիկ, համար, բազուկ:

Ես միշտ դողում եմ քեզ տեսնելուց։

Զատիկի տոնը սիրում են ոչ բոլորը։

Կասե՞ս քո հեռախոսի համարը։

Իմ ընկերուհին շատ է սիրում բազուկ։

  1. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկմտնել:

Այն տղան այնպես էր նայում ինձ, ասես ուզում էր աչքերով ուտել։

Իմ ընկերուհին ամեն օր ուտում է իմ խելքը։

Նա լույս աշխարհ եկավ։

Ընկեր Ստելան ուզում է տանել մեզ ճամբորդության որը, գիշեր ցերեկով է լինելու։

Նա գլխի ընկավ, թե ինչ էի ասում։

  1. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով  երկու  նախադասություն  կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Рубрика: Առողջագիտություն

Տարեկան չափում

2019 թվի տվյալներ
Այսօր Մայր դպրոցի բուժկետում չափվեցինք
Հասակ — 1.47
Քաշ — 35

2018 թվի տվյալներ
Հասակ — 1.41
Քաշ — 30

Մեկ տարվա ընթացքում քաշս ավելացել է 5 կգ — ով իսկ հասակը 6 սմ — ով։

Рубрика: Քիմիա

Գործնական  աշխատանք`  Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ: 

Գրեք  բոլոր  սարքավորումների  անունները և նրանց կիրառումը:

Ամրակալ`

nkar1

Քիմիական ամանեղեն`


nkar2

Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա¦:

Սպիրտայրոցի կառուցվածքը`

nkar5

1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)

  1. սկավառակով խողովակ
  2. բամբակե պատրույգ
  3. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ

ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է:

 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:

Հիշե՛ք

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի

պատճառ դառնալ:

Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.

պարզապես պետք է ծածկել թասակով

Բոցի կառուցվածքը

nkar 4

Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում

ածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառե- լանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գո- տում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:

Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր

են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
2. սկավառակով խողովակ
3. բամբակե պատրույգ
4. թասակ Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով:
Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է:
Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները: !
Հիշե՛ք Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Գործնական ածխատանք`Նյութերի տաքացում սպիրտայրոցի միջոցով

Համապատասխան սարքերի միջոցով կատարեք հեղուկ և պինդ նյութերի տաքացում:

Տնային աշխատանք`սովորել`էջ 12-17

Рубрика: Uncategorized

Ինչպես պատրաստել տնական մածուն

syimg-he6ff3

1.Կաթը պետք է եռացնել և թողնել սառչի։

2.Պետք է դառնա ժողովրդական լեզվով ասած «մատնագոլ» աստիճանի, որ ձեռքի համար տաք չլինի ,բայց նաև շատ սառը չլինի:
3.Մեկ լիտր կաթը մերելու համար սուրճի բաժակի մեջ խառնել 1 լիքը թեյի գդալ մածուն և 1 լիքը թեյի գդալ թթվասեր: Ավելացնել մի քիչ կաթ , որ լավ խառնվի և լցնել մնացած կաթի մեջ: Եթե տանը կա քամած մածուն, ապա մերեք դրանով, ավելի պինդ կստացվի:

4.Լավ խառնել և փաթաթել սրբիչներով , որ տաք մնա մերվի:
5. Երեք ժամ անց, երբ բացեք տեսնեք մերվել է, դնել սառնարան:
6. Եթե ուզում եք մերված մածունը ավելի պնդանա, ապա կողքից 3-4 ճաշի գդալ վերցնում եք , որ փոս առաջանա ու դնում սառնարամ, մի քանի ժամը մեկ այդտեղ շիճուկ կհավաքվի, շիճուկը քաշեք , կմնա ավելի պնդացած մածունը: