Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք

  1. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով  երկու  նախադասություն կազմի՛ր ` դրանք գործածելով

աուղիղ իմաստով,
բորպես դարձվածք:
Ձեռք բերել — Ես ձեռք բերեցի մի նոր հեռախոս, նա տարիների ընթացքում ձեռք բերեց հմտություն։

 աչքից ընկնել — ????, իր վարքով նա ընկավ իմ աչքից։

 լույս տեսնել — Մի քանի ժամ քայլելով մութ անտառով, մենք վերջապես լույս տեսանք և արագ ուղվեցինք այդ կողմ,  լույս տեսավ նոր գրքի հատորը։

հացը ցամաք ուտել — Ես այնքան սոված էի որ, սկսեցի ցամաք հաց ուտել,

— Հացը ցամաք կերար, — ասաց եղբայրս, երբ ես ուշ վերադարձա տուն:

  1. Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը  Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին,  որոնք լվացքաջուր  էին թափում  Նևան:  Իսկ  այսօր մարդկության  ունեցած  ամբողջ  ջուրն  է ենթակա  վտանգի:  Մարդիկ  անխնաթունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները  և դեռ ուրախանում են:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:
Ի՞նչ է մտածում բանական մարդը:

Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:
Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

Ա․ տեքստը գրված է ուղիղ իմաստով, իսկ Բ․ տեքստը փոխաբերական։

  1. Տրված դարձվածքները  գրի՛ր  հոմանիշ  բառերի  և  արտահայտությունների  փոխարեն  և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:

Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրըաջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվիցվախեցող, կողքով անցնեն:

Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի էվերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդխնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանականգունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխիերևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դաբևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:

Оставьте комментарий